Գյումրեցիների մեծ մասը հրաժարվում է ընտրակաշառքից
Գյումրիում մեկնարկել են նախընտրական «սոցհարցումները»: Բոլորին էլ հայտնի է, որ ընտրություններից առաջ՝ իշխանական կողմը ցանկանում է ընտրությունների արդյունքների նախնական պատկերը ունենալ նախապես, ըստ այդմ էլ գնահատում է իր թեկնածուների կողմից խոստացված ձայների իրական լինելը:
Այդ գործընթացը իշխանական թեւին ձեռնտու է անվանել «սոցհարցումներ»: Հիմնականում կանայք՝ 2-3 հոգով, օրվա ցանկացած պահի մտնում են տնետուն եւ հարցնում, թե՝ ո՞ր թեկնածուին կամ կուսակցությանն են ընտրելու: Մի քանի օր է Գյումրու Մուշ, Անի թաղամասերում եւ կենտրոնական փողոցներում նման հարցումներ են իրականացվում: Գյումրեցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ նույն «սոցհարցումներ» անցկացնողներին հանդիպել են նաեւ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին:
Գյումրեցիներից հետաքրքրվեցինք, թե՝ պատրա՞ստ են ընտրակաշառք վերցնել: Այս հարցը շատերին էր շփոթեցնում, ոմանք, նույնիսկ ծիծաղելով ասում էին. «Հարցը չեն տալիս, փողն են բերում, տալիս եւ ասում, թե՝ ում ընտրենք»:
Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում, արեւածաղիկի սերմեր վաճառող տարեց կանանցից մեկը երկար լռելուց հետո խոստովանեց, որ գրեթե միշտ ընտրակաշառք է վերցրել, սակայն չցանկացավ ասել, թե ո՞վ է տվել կամ վերցնելուց հետո ու՞մ օգտին է քվեարկել:
Այն հարցին, թե ինչո՞ւ է վերցնում գումար եւ իր ձայնը վաճառում, տարեց կինը սկսեց հազար ու մի անձնական խնդիր թվարկել՝ գազի սակագնի բարձրացումից, մինչեւ օրվա հացի խնդիր եւ մի քանի դեղերի գնման խնդիր:
Ցավալին այն է, որ գյումրեցին ձայնը վաճառում է՝ սոցիալական խնդիրներով պայմանավորված, չմտածելով, որ լավագույն դեպքում իրեն որպես ընտրակաշառք օրական վճարում են երկու դրամ: Գյումրեցիների հետ զրույցում պարզ է դառնում, որ ընտրակաշառքը սկսվում է 5 հազարից. «Լինում է, որ 10 հազար էլ են տալիս: Մի ժամանակ 15 էլ տվեցին»,- ասում է մեկ փոքրիկ բաժակ արեւածաղկի սերմը 30 դրամով վաճառող կինը:
Նշենք, որ այս շրջանում դեռ ընտրակաշառքի խոստումներ գյումրեցին չի լսել: Ասում են՝ժամանակը կգա, կբերեն, կբաժանեն: Գյումրեցիները նաեւ ասում են, որ իրենց միայն իշխանական թեւի թեկնածուներն են ընտրակաշառք բաժանում, ընդդիմադիր կողմից հազվադեպ է պատահում:
Քիչ չեն նաեւ այն քաղաքացիները, ովքեր այս ընտրություններին վճռական են տրամադրված եւ պայքարելու են իրենց քվեի համար: Վստահեցնում են, որ այն չեն վաճառելու կամ թույլ տալու, որ ՀՀԿ-ն գողանա:
Դավիթ Գասպարյան


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...