Ճապոնիայի ֆինանսների նախարարը Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկման պատճառով չեղարկել է ԱՄՆ այցը
Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության ոլորտում անորոշության պատճառով։ Ասոն պետք է մասնակցեր տնտեսական բանակցություններին, սակայն Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումը նրան ստիպեց փոխել ծրագրերը։
«Մենք չգիտենք, թե ինչ կլինի Հյուսիսային Կորեայի հետ։ (Վարչապետ Սինձո) Աբեն ինձ հանձնարարել է մնալ Ճապոնիայում, որպեսզի նախազգուշական հնարավոր միջոցառումներ ձեռնարկենք՝ անվտանգության լարված իրադրության հետ կապված»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ասոն մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ կշարունակի կազմակերպել ԱՄՆ-ի հետ տնտեսական երկխոսության երկրորդ փուլի անցկացումը, որը նրա խոսքով կարող է տեղի ունենալ հոկտեմբերին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա նիստերից հետո։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները