Իրականում, իշխանություն զավթած տմարդին, սկսել է իրականացնել սահմանազատում և սահմանագծում. պատգամավոր
Իրականում, իշխանություն զավթած տմարդին, սկսել է իրականացնել սահմանազատում և սահմանագծում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառանալով վերջին օրերին Սյունիքում ստեղծված իրավիճակին եւ դրա հանգուցալուծմանը:
«Կատարվեց այն, ինչ ամիսներ շարունակ ասում էինք, որ այս ապիկար իշխանություններն անելու են։ Ընդամենը մի քանի օր հետ գնանք։ Նիկոլը հայտարարեց, որ ԱԱԾ-ն պատրաստ է հետաքննություն անցկացնել, պարզել ադրբեջանական կողմի պնդումն առ այն, որ թշնամու կողմից փակված Գորիս-Կապան ճանապարհի մերձակայքում երկու հայ զինծառայող հարձակվել և սվինով մարմնական վնասվածքներ են հասցրել ադրբեջանցի զինծառայողի։ Այլևս կասկածի տեղիք չի տալիս, որ սա համատեղ գրված հերթական սցենարն է։ (Իսկ իրականում Նիկոլին հաստատ չի հետաքրքրում, որ ալիևը ռամիլ սաֆարովին հերոսի կոչում շնորհեց հայ սպային կացնահարելու համար։) Ըստ սցենարի Նիկոլը հայկական գյուղերն անվանեց ադրբեջաներեն՝ էյվազլի և չայզամլի։ Վստահ եմ, որ չկա այլևս մեկը, ում համար անհասկանալի է, թե ինչի դիմաց բացվեց ճանապարհը, թե ինչ է կատարվում իրականում։ Իսկ իրականում, իշխանություն զավթած տմարդին, սկսել է իրականացնել սահմանազատում և սահմանագծում։ Փաստացի ՀՀ թրքամետ իշխանությունները հրաժարվեցին ու հանձնեցին ոչ միայն Արցախը, այլ նաև նույն ճակատագրին են արժանացնում Սյունիքը։ Հ․Գ․ Շուտով, շատ շուտով Տիգրանաշեն անունը Նիկոլի շուրթերով՝ քյարքի»,- գրել է նա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը