Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. Օրբան Քարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ Լարիջանի Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. Պեսկով Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին ԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ) Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկել Տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա

Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազություն
Աշխարհ

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը. բուլղարացի լրագրող

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը: Այս մասին «Հայ ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է բուլղարացի լրագրող Դիլիանա Գայտանջիեւան, որը վերջերս հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք ուղարկելու մասին հոդվածով:

-Ինչպե՞ս կարողացաք տեղեկություն ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ուղարկում տարբեր երկրներ, եւ այդ զենքերն օգտագործվում են ահաբեկիչների կողմից:


-Առկա է այն հետաքննական հոդվածը, որտեղ ես մանրամասն ներկայացնում են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը տարբեր երկրներ զենք է ուղարկում: Այդ տեղեկություններն ինձ համար հասանելի դարձան թվիթթերյան անհայտ օգտատիրոջից, որ ինձ տրամադրեց այս հարցի վերաբերյալ մանրամասնություններ: Եվ դա հիմք հանդիսացավ, որպեսզի ես կարողանամ ծավալել հետաքննական աշխատանք՝ պարզելու համար Բաքվի՝ ահաբեկիչներին ապօրինի կերպով զենք հասցնելու հարցը: Երբ սկսեցի ուսումնասիրել այդ թղթածրարները, մեծ զարմանք ապրեցի, քանի որ Բաքվի կողքին կանգնած էր, եւ այս մեղսակցության մեջ ներգրավված էր նաեւ Բուլղարիան: Ես Բուլղարիայի քաղաքացի եմ, բուլղարացի եմ, եւ այս բացահայտումը մեծ անակնկալ էր ինձ համար: 2016թ-ին երբ Սիրիայում էի, տեսա, որ բուլղարական արտադրության զենքերով Սիրիայի չափավոր ընդդիմությունը հարվածում էր բնակչությանը… Ամոթ ապրեցի: Երբ տուն վերադարձա, սկսեցի հետաքննական աշխատանքը՝ այս ամբողջ գորընթացի մասին մանրամասներ հավաքելու նպատակով: Այսպիսիով տեղեկությունները շատացան, ստեղծվեց մի պատկեր, որով բացահայտվում էր Ադրբեջանի, մի շարք այլ երկրների՝ ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ մանրամասնությունները: Այս նյութերի հրապարակմանը զուգընթաց նկատելի էր, որ թվիթթերյան անհայտ (Anonymous) օգտատերը հետեւում էր իմ աշխատանքին:
Իմ արած բացահայտումները մեծ ցնցում առաջացրին բուլղարացիների շրջանում, նրանք զարմացած էին, թե ինչպես երկրի ղեկավարությունը կարող է նման բանի մեջ մասնակցություն ունենալ:

-Այս բացահայտումները հրապարակելուց հետո որեւէ ճնշման ենթարկվեցի՞ք:

-Բուլղարիան ազատ երկիր է, այստեղ ճնշումների մեթոդը չի գործում: Ի վերջո ես անկախ լրագրող եմ, մինչեւ այս հարցազրույցի տեղի ունենալը աշխատակցում էի «Տրուդ» կայքին, բայցեւայնպես ես հետաքննող լրագրող եմ, իմ ազատությունն ինձ համար ամենակարեւոր արժեքներից է:

-Իսկ երկրի կառավարությունից Ձեզ հետ կապ հաստատեցի՞ն, հարցրի՞ն հրապարակման մասին ինչ-որ բան:

-Բուլղարիայի կառավարության համար, բնականաբար, իմ հրապարակումները պետք է անընդունելի լինեին: Պետք է նշել, որ ահաբեկիչներին զենք տալու վերաբերյալ գործարքը եղել է Բուլղարիայի եւ երրորդ պետության միջեւ, այսինքն՝ Բուլղարիայի կառավարությունը ուղղակիորեն ներգրավված չէ այս գործարքներում: Գոյություն ունի մի երրորդ կողմ, որը բուլղարական զենքերը հասցրել է Սիրիայում կռվող ահաբեկիչներին: Սա է պատճառը, որ մեր երկրի կառավարությունը տարբեր առիթներով հերքեց իմ հրապարակումները՝ նշելով, որ այդ մասին որեւէ տեղեկություն չունեն, չգիտեն՝ ինչպես է բուլղարական զենքերը հասել Սիրիա: Նաեւ տեղեկացա, որ երկրի հատուկ ծառայությունները այս թղթածրարի վերաբերյալ հետախուզում են իրականացրել, սակայն այս մասին հստակ ոչինչ չասվեց, միայն հայտնի դարձավ, որ իրենք մերժում են իմ հրապարակումները: Այստեղ որոշ նրբություններ կան. եթե Բուլղարիայի կառավարության ներկայացրած տեսակետը քննենք, կտեսնենք, որ նրանք զենք են վաճառել այլ պետության, եւ տեղյակ չեն եղել, թե խաղաղ բնակչությանը սպանող զենքերը դեպի ո՞ւր են տարվում: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Բուլղարիան, ըստ էության, այս ամեն ինչ մեջ կողմ է, բայց այն գլխավոր կողմը չէ, Բուլղարիան դա արել է միջնորդների օգնությամբ:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Բաքուն այս քայլին դիմել, ահաբեկիչներին զենք վաճառելու դրդապատճառը ո՞րն է:

-Դժվար է այս հարցին պատասխանելը, քանի որ Ադրբեջանը ոչ թե ընկերությունների միջոցով է զենք վաճառել, այլ, իմ հիմնավոր տեղեկությունների համաձայն, պարզ է դառնում, որ Բաքուն զենքի այդ գործարքները կատարել է՝ գործադրելով ողջ պետական ապարատը: Իսկ զենքի փոխադրումն արվել է Silk Way ավիափոխադրողի միջոցով, որը պետական հովանավորչություն է վայելում: Բաքվին հաջողվել է զենքի փոխադրումն իրականացնել իր դեսպանատներին տրված արտոնություններով: Հայտնի է, որ գոյություն ունի այսպես ասած «դիվանագիտական թռիչք», որը զերծ է խուզարկումներից: Դա է պատճառը, որ Բաքուն խուզարկումներից զերծ եղող ավիաթռիչքներից է օգտվել ու զենք փոխադրել: Սա ամրագրում է այն տեսակետը, որ Բաքվի արած այս գործողությունները պետական մակարդակով են արվել: Այս ամենն ապացուցող փաստաթղթեր կան ինձ մոտ, որոնք հրապարակված են: Պարզ է, որ կողմերը չպիտի ընդունեն իրենց ներկայացվող մեղադրանքները, սակայն զենքն օգտագործողը պատերազմելու համար, ենթակա է միջազգայնորեն դատապարտման:

-Հետաքրքիր է, որ այս բացահայտումներից հետո Դուք հայտնվել եք Բաքվի «սեւ ցուցակում»

-Բաքվի իշխանությունների հետ ոչ մի կապ չունեմ.. Երեւի թե հայտնվել եմ այդ ցուցակի գլխավոր տեղերից մեկում (քմծիծաղում է), բայց ցայսօր չունեմ տեղեկություն:

-Ձեր հրապարակումները հայկական լրատվադաշտում մեծ արձագանք գտան: Մենք Ադրբեջանի հետ խնդիրներ ունենք Արցախի հարցի վերաբերյալ, եւ այս տեղեկությունները ցույց են տալիս, թե ինչ տեսակի պետության հետ գործ ունենք: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Բնականաբար, հետեւում եմ հրապարակումներին, լավ գիտեմ Արցախյան հակամարտության մասին եւ վստահ եմ, որ այս ապօրինի գործարքներից ստացված զենքից նաեւ հայերի դեմ է օգտագործել Ղարաբաղի սահմանի վրա:
Իմ եզրակացությունը հետեւյալն է՝ Բաքուն բոլոր դիվանագիտական միջոցները գործադրում է զենքի ապօրինի գործարքներ կատարելու համար, եւ զենքն էլ հաճախ հայերի դեմ է կիրառվում: