60 ուղեւորով հայկական ավտոբուսը Վլադիկավկազում մեկ օրից ավելի մնացել է անցակետում
Հայաստանից օգոստոսի 20-ին Ռուսաստանի Դաշնություն ուղեւորվող ավտոբուսը Վլադիկավկազում 60 ուղեւորով մեկ օրից ավելի մնացել է անցակետում: Ավտոբուսը պատկանում է «Ավազառ» ընկերությանը, NEWS.am-ի հետ զրույցում ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը նշեց, որ ավտոբուսն անցակետից թույլ չեն տվել անցնել, քանի որ ուղեւորներից մեկն իր հետ տարել է 80 լիտր քաշած օղի. սահմանապահները կասկածել են, թե այն կարող է պայթուցիկ նյութ լինել:
«Խոչընդոտը եղել են տվյալ ռեգիոնի ոստիկանները, անտեղի պահել են ավտոբուսը մի սուտկայից ավելի: Լարսի մաքսակետով անցել է 80 լիտր քաշած օղիով, բայց նա օրենքի սահմաններում է տարել այն, բայց պոստում կանգնեցրել են եւ ասել են՝ չի թույլատրվում, հակասում է իրենց օրենքներին: Եթե Լարսով անցնում է, բայց այլ պոստում ասում են չի կարելի եւ մի սուտկա պահում են անօրինականորեն, դա արդեն ճիշտ չէ»,-ասաց նա:
Ընկերության պատասխանատուի խոսքով, դիմել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, խնդիրը լուծվել է, որոշումը նոր է կայացվել եւ մեքենան այսօր արդեն շարժվել է անցակետից. «Օղին վերցրել են, որպեսզի փորձաքննության ենթարկեն, կասկածում են, որ պայթուցիկ նյութ է: Բայց դե օղին որ խմեն էլ, կտեսնեն, որ օղի է, լրիվ անտեղի խոչընդոտներ են սարքել»:
Վիգեն Հարությունյանը նշեց, որ ավոտբուսը լիցենզավորված է, աշխատում է Հարավային ավտոկայանի հետ. «Ավտոկայանի հետ ենք աշխատում, չվացուցակի համաձայն ավտոբուսը շարժվել է օգոստոսի 20-ին Հարավային ավտոկայանից: Ամեն ինչ մեզ մոտ նորմալ է, բայց նորմալ չի, որ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպությունն անտեղի խոչընդոտ է ունենում»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները