Անթույլատրելի է գայլերի եւ աղվեսների անվերահսկելի հրազենային որսը
Անթույլատրելի է գայլերի եւ աղվեսների անվերահսկելի հրազենային որսը: Նման տեսակետ հայտնեց Վայրի բնության կովկասյան ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանում գայլերի եւ աղվեսների անվերահսկելի հրազենային որսը:
«Ես դեմ անվերահսկելի հրազենային որսին: Առաջին հերթին անհրաժեշտ է ըստ տարածքների՝ գայլերի թվաքանակի մոնիթորինգ կատարել: Միայն հետո մասնագետները կորոշեն՝ կարելի է նրանց վրա կրակել, թե ոչ»,- նշեց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ եւս մեկ հանգամանք կա, որը որոշում ընդունելիս հաշվի չի առնվել: «Գայլերը ոհմակներով են ապրում: Ամեն մի ոհմակում ալֆա էգ կա եւ ալֆա արու: Ամեն տարի, կախված կերային բազայից, ալֆա էգը լույս աշխարհ է բերում 1-2 եւ ավելի ձագերի: Բազմանում է միայն ալֆա էգը, իսկ ոհմակի մյուս էգերը՝ ոչ: Եվ ահա, երբ հրազենային որսի թույլտվություն է տրվում, այս ամենը հաշվի չի առնվում: Եթե պատահաբար սպանեն գերիշխող արուին կամ էգին, այդ տարի բոլոր էգերը կբազմանան: Այսինքն՝ ստացվում ցանկալիի հակադարձ արդյունքը: Ճիշտ այդպես մենակության մեջ մնացած գայլը իրենից մեծ վտանգ է ներկայացնում, քան ոհմակի առաջնորդի կողմից վերհսկվելու դեպքում»,- նշեց ապաստարանի համակարգողը:
Աղվեսների հրազենային որսը նույնպես հնարավոր է բացառապես մոնիթորինգի պայմաններում: «Կարծում եմ՝ հիմա Հայաստանում չկա որեւէ կենդանին, որոնց կարելի է այդպես անվերահսկելիորեն սպանել»,- ընդգծեց Մանուկյանը: Նա այս կապակցությամբ հիշեցրեց, որ աղվեսները կրծողներին են ոչնչացնում: Սննդային շղթայում մի օղակը թուլացնելով՝ մարդը ապահավասարակշռություն է առաջացնում: Մարդը կրծողների դեմ կսկսի պայքարել քիմիական նյութերով: Նման կրծողին կարող է ուտել գիշատիչ թռչունը: Սա վիթխարի վնաս է պատճառում, որն անդրադառնում է նաեւ մարդու վրա:
Մեկնաբանելով գյուղաբնակների պարբերական պնդումները ոչխարների վրա գայլերի հարձակումների մասին՝ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ գյուղերի եւ հոտի վրա գայլերի հարձակումներն ավելի շուտ կապված են վերեւում նկարագրված սխեմայի հետ, երբ սպանվել է առաջնորդը, իսկ ոհմակը ցրվել է:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները