ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների խստացմանը պատասխան է նախապատրաստում
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ի ընդունած օրինագծին պատասխան է մշակում, որով խստացվել են հակառուսական միակողմակի պատժամիջոցները: Այս մասին «Дождь»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, որոնք սահմանվում են, պա, ինչպես ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն է հայտարարել, նման պատասխան միջոցներ են մշակվելու: Մենք ստիպված ենք պատասխանել: Չեմ կարող խոսել ժամկետների, ձեւերի եւ այլնի մասին, քանի որ այդ ամենը նշված կլինի պլանում»,- ասել է նա:
Զախարովան, միաժամանակ, ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատասխանի ռուսաստանցիներին ԱՄՆ-ի ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցնելուն եւ ՌԴ-ում ամերիկյան հյուպատոսությունների աշխատանքում փոփոխություններին:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները