Ռուս խաղաղապահները փորձարկել են արդիական մարտավարություն Լեռնային Ղարաբաղի վարժադաշտում
Մարտական պատրաստության պլանային վարժանքների շրջանակում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ) ստորաբաժանման զինծառայողները մշակել են ժամանակակից մարտավարության վարման տակտիկա Լեռնային Ղարաբաղի «Ստեփանակերտ» վարժադաշտում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նորոգման ստորաբաժանումների զինծառայողների ուսուցանման ոչ ստանդարտայնություն ներդնելու նպատակով փորձարկվել է հրաձգության համալիր վարժությունների կատարում նորոգման դասակի անձնակազմի կողմից։ Անձնակազմը բերվել է որոշակի մարտավարական վիճակի, որի լուծումը ենթադրվում էր երեք մարտավարական խնդիրների կատարմամբ՝ ականապայթուցիկ պատնեշների հաղթահարում, հակառակորդի փոքր խմբերի կրակային խոցման իրականացում եւ պայմանականորեն խփված զրահամեքենայի տարհանում մարտի ընթացքում։ Անձնակազմը առաջադրված խնդիրները կատարելիս ցուցաբերեց անձնակազմերի բարձր համակարգվածություն։ Պարապմունքների նպատակները իրականացվեցին, եւ պարապմունքների արդյունքներով անձնակազմը գնահատվել է նորմատիվների արդյունքներով»,- ասել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների պարապմունքների ղեկավար Վյաչեսլավ Տերենտեւը։
Պարապմունքի ընթացքում БТР-80 զրահամեքենաների վարորդները, լեռնային տեղանքի պայմաններում, ցուցաբերեցին ծայրահեղ պայմաններում տեխնիկայի վարման հմտություններ՝ առավելագույն արագությամբ անցնելով ականապայթուցիկ պատնեշների միջով։ Մարտադաշտում մարտականին առավելագույն չափով մոտեցված պայմաններում զինծառայողները հետ մղեցին «հակառակորդի» պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, իսկ БРЭМ-К-ի օգտագործմամբ նորոգող մասնագետները ամենակարճ ժամկետում իրականացրին վնասված մեքենաների տարհանումը դաշտային հավաքակետ՝ դրանց մարտունակության հետագա վերականգնման համար։ «Մարտական իրադրության պայմաններում պետք է գործել արագ եւ հստակ։ Մոտենալ մեքենային, այն ճիշտ քարշակել եւ արագ տարհանել մարտադաշտից, եւ դա կախված է ոչ միայն ինձնից, այլեւ ամբողջ անձնակազմից»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Արսեն Իսմայիլովը։
Գործնական պարապմունքներում ակտիվորեն կիրառվել են նորագույն Կալաշնիկով АК-12-ների եւ իմիտացիայի միջոցների փուչ ռազմամթերքներ՝ ձեռքի РГД-П ծխանռնակներ։ Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը պլանավորել է խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքներ հիմնական առարկաների, այդ թվում մարտավարական, մարտավարական-հատուկ, ինչպես նաեւ մարտական մեքենաների եւ այլ հատուկ տեխնիկայի վարման գծով։ Վարժանքներին ներգրավված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ 100 զինծառայող։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը