Փարիզի հաղթական կամարը «կփաթեթավորեն» կտորի մեջ
Հաղթանակի կամարի ոսկե գույնի կտորով «փաթեթավորման» ուղղությամբ աշխատանքները սկսվել են ուրբաթ օրը Փարիզի Գոլ դե Գոլի հրապարակում: Ըստ Պատմական հուշարձանների ֆրանսիական կենտրոնի՝ սա մեկ տարի առաջ մահացած բուլղարական ծագմամբ ամերիկացի քանդակագործ ավանգարդ արվեստագետ Հրիստոյի (Քրիստո Յավաշեւ, 1935-2020) հետմահու նախագիծն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախագծի համար 25 հազար քառակուսի մետր ոսկեգույն կապույտ գործվածք եւ 3 հազար մետր բարակ կարմիր պարան անհրաժեշտ կլինի: Այդ բոլոր նյութերը հարմար են ծրագրի ավարտին հետագա վերօգտագործման համար: Կամարը պետք է ամբողջովին փաթաթված լինի սինթետիկ գործվածքով եւ հանդիսավոր կերպով բացվի սեպտեմբերի 18-ին: Այն կգործի մինչեւ հոկտեմբերի 3-ը:
Ավանգարդ արվեստագետի հետմահու նախագիծը, որը մանրամասն մշակվել է նրա կենդանության օրոք, իրականացվում է 36 տարի անց, երբ Քրիստոն ոսկե կտորի մեջ փաթաթեց Փարիզի հնագույն Պոնտ Նյոֆը: Այն ժամանակ հիացմունք առաջացրեց փարիզցիների եւ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրերի մոտ:
Հաղթանակի կամարի արտաքին տեսքի բարելավումն իրականացվում է բացառապես Քրիստոյի եղբորորդու՝ Վլադիմիր Յավաշեւի անվան հիմնադրամի հաշվին: Դրանք իրականացվում են Ժորժ Պոմպիդուի արվեստի եւ մշակույթի կենտրոնի աջակցությամբ եւ ինչպես Փարիզի քաղաքապետարանի, այնպես էլ Ելիսեյան պալատի հաստատմամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից