Վաղարշակ Հարությունյանն ու Գևորգ Ալթունյանը շարունակում են «արծրունական» ստի և կեղծիքի ավանդույթը
Հանգստյան օրերին համացանցում հայտնվեցին տեսանյութեր ադրբեջանական բանակի զինծառայողների սանձարձակ պահվածքի մասին, որը նրանք դրսևորում են Սյունիքի հետ սահմանային հատվածում։ Ըստ տեսանյութի, զինված ադրբեջանցիները խորացել էին Սյունիքի մարզի տարածք, իսկ դրանց դեմ դուրս էին եկել անզեն հայ զինվորականները։ Տեսանյութից այդպես էլ հասկանալի չդարձավ, թե, ի վերջո, ադրբեջանցիները հետ քաշվեցի՞ն, թե՞ ոչ, բայց ակնհայտ էր, որ իրենց նպատակը նոր տարածքներ իրենց վերահսկողության տակ վերցնելն էր։
Տեսանյութի տարածումից ժամեր անց Armenia Today-ի հետ զրույցում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ տեսանյութը հին է․ «Մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է»։
ՊՆ այս պատասխանը առավել մտահոգիչ հարցեր է առաջ բերում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանային իրավիճակի մասին ՊՆ բոլոր հաղորդագրություններում եղել է պնդում, որ սահմանային միջադեպեր չեն եղել։ Ըստ էության ստացվում է, որ Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ ՊՆ-ն շարունակում է սրբորեն պահել 44-օրյա պատերազմի ստի ավանդույթը։ Այստեղ կարևոր է ընդգծել նաև ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի դերակատարումը։ Նա, ի դեպ, այս պաշտոնին էր նաև պատերազմի ընթացքում և ըստ էության «արծրունական» ստի ավանդույթի հիմնական կրողներից մեկն է և 44-օրյա պատերազմի ստի հիմնական պատասխանատուներից մեկը։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարան