Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով Երևանում 41-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել, սպանություն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է Ուժեղ փոթորիկ Ստամբուլում Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով՝ զոհվել է 100 մարդ Ամբողջությամբ թվայնացվել են ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները․ Ներքին գործերի նախարարությունը գործարկել է նոր կայքը «Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարածված լուրը ԱՄՆ-ը խախտում է միջազգային կանոնները և երես է թեքում դաշնակիցներից․ Մակրոն Իրանում ցուցարարները հրկիզել են կրոնական գրախանութը ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ Մեկ տոննա «Կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է. Hetq.am ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանները

Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքովԵրևանում 41-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել, սպանություն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել էՈւժեղ փոթորիկ ՍտամբուլումՎենեսուելայում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով՝ զոհվել է 100 մարդԱմբողջությամբ թվայնացվել են ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները․ Ներքին գործերի նախարարությունը գործարկել է նոր կայքը«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարածված լուրըԱՄՆ-ը խախտում է միջազգային կանոնները և երես է թեքում դաշնակիցներից․ ՄակրոնԻրանում ցուցարարները հրկիզել են կրոնական գրախանութըՈր ակումբն է ցանկանում գնել ՌոնալդունԾառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա ԲուլետՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջՄեկ տոննա «Կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է. Hetq.amՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմաններըՀալեպահայի տունը քանդվել է հրթիռակոծությունից․ «Մեր վիճակը շատ գէշ է»․ «Արեւելք»Թրամփը Վենեսուելա այցելելու ցանկություն է հայտնելՇահրամանյանը պնդում է՝ իրեն զրպարտել են 9-րդ դասարանի պատմության դասագրքումՆԳ նախարարը մի խումբ պարեկային ծառայողների սպայական կոչումներ է հանձնելԱրթիկի ՔԿ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետևանքըՀայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ. դեսպանատունՓաշինյանը չի հերքել ԱՄՆ փոխնախագահի հնարավոր այցելության մասին տեղեկություններըԽաչանովը պարտվել է աշխարհի 285-րդ ռակետինԹուրքիայում մեկնաբանել են Սիրիայի կողմից Հալեպում իրականացված հակաահաբեկչական գործողությունըՎրաստանում հայտարարել են, որ ԵՄ-ն ծաղրում է իրենցԻնչ իրավիճակ է Հալեպում այս պահինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԲարսելոնան Իսպանիայի Սուպերգավաթի ռեկորդ է սահմանել2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏիգրան Վիրաբյանին «հեռացրե՞լ» են Հանրային հեռուստաընկերությունիցԹրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYTԼեհաստանը պետք է ավելին անի, ավելի ակտիվ մասնակցի և չհրաժարվի ռազմական առաքելությանը մասնակցելուցՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊարեկները 66-ամյա տղամարդու մեքենայում 603 կգ սիգ են հայտնաբերելՌուսական հարվածների պատճառով գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել են Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջանները Լրագրող Թաքեր Կարլսոնը կարծում է, որ շատ շուտով աշխարհին մեծ պատերազմ է սպասվումԼիտվան հարյուրավոր զինվորներ կուղարկի Ուկրաինայի անվտանգության համար. ՊՆ ԿաունասԹրամփի թիմը մշակում է Վենեսուելայի նավթը առաջիկա տարիներին հսկելու ծրագիրը՝ գինը մինչև 50 դոլար իջեցնելու նպատակով․ WSJՆերդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեցին մի քանի ընկերություններԹրամփը հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահի հետՀալեպի հայաբնակ թաղամասերում բախnւմների հետևանքով նյութական վնաuներ են արձանագրվելԻրանի արտգործնախարարը մեկնել է ԼիբանանԳրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ. ԱՆԵրկու զnhված զինծառայողների մորից գողացել են տղաների շիրմшքարի գումարը, դատական գործընթացը ձգձգվում է. Կառավարության դիմաց բողոքի ակցիա էՎիճաբանություն և դանակահարություն Շիրակի մարզում. ՀՀ բուհերից մեկի ամբիոնի վարիչը տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ 2027 թվականի ռազմական բյուջեն պետք է կազմի 1.5 տրիլիոն դոլարֆրանսիացի և բրիտանացի զինվորականները Ուկրաինայում զբաղվելու են տեխնիկայի սպասարկմամբԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիքՀՀ–ում պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվումԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Դանիա՝ Գրենլանդիայի հարցը քննարկելու
Հայաստան

Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել. Ներսես Շադունց

Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Այնպես չի, որ նրանք եկել են, մեր տարածքում են կառուցում: Մեր մեջ պայմանավորվածություն է եղել, որ այդտեղ իրենք էլ չկանգնեն, մենք էլ չկանգնենք, բայց մենք հիմա, որ մի կետի վրա կենտրոնանում ենք, նրանք այնպես են անում, որ գան կանգնեն: Բացի այդ երբեմն մեր հովիվները այնտեղ կենդանիներին են արածեցնում, դա էլ նրանց դուր չի գալիս, երեւի: Նրանք իրենց տարածքում են կանգնել, դիտակետ են դրել, ինժիներական աշխատանքներ են անում: Իրենց անմիջապես դիմացն էլ՝ 5-10 մետր հեռավորության վրա էլ մեր բանակն է դնում, փակեն, որ գյուղը չերեւա: Մենք ի՞նչ անենք, մեր ձեռքին բան չկա, դա ՏԻՄ լուծելու հարց չէ: Բայց գյուղացին էլ ասում է՝ մեր տերը դու ես, քեզ ենք ասում, բա ի՞մ տերն ով է: Մեր բանակային կորպուսի հետ աշխատանքներ ենք տանում, որ վիճակը մեղմացնենք: Գյուղի տարածքում եւ հարակից բոլոր բարձրունքներն հակառակորդի վերահսկողության տակ են, դեռ դելիմիտացիոն աշխատանքներ չեն արվել»,-ասաց համայնքի ղեկավարը:

Շադունցի խոսքով` ադրբեջանցիները ավելի ագրեսիվ են դարձել. «Նախկինում, որ եկել էին, բարեհամբույր էին: Կամաց-կամաց նրանց տրամադրությունները փոխվում են, ագրեսիվ են դառնում, հովիվներին չեն թողնում մոտենալ»:

Շադունցի խոսքով` տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների համար ոչ մի խնդիր չի առաջանում, բացի Արավուսից, որտեղ նույնպես 1-2 օրից հարցը կլուծվի:

«Մեր տարածքում հովիվներին ասում են՝ մոտ մի գնացեք, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել հովիվների մոտ այդ հենակետում: Դաշտային աշխատանքների համար խոչընդոտներ չեն առաջացել, մեր ժողովուրդը վախկոտ չէ: Ձմռանը՝ 4-5 ամիս առաջ, մանր եղջերավոր անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վաճառել են, որովհետեւ ձմեռային արոտներ չունեինք: Նախկինում այդ անասունները իջնում էին մինչեւ Ջրական(Ջաբրայիլ)»,-ասում է համայնքապետը` հավելելով, որ այս պահին Սյունիքի սահմանամերձ համայնքերից մեծ թափով արտագաղթ չկա, բայց սուտ կլինի ասել, թե ընդհանրապես չկա: