Ոստիկանությունը լծվել է Փաշինյանի օգտին ձայներ ապահովելու գործին. բացում են անձնական գործերը
NEWS.am-ը ստանում է տեղեկություններ, որ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը լծվել է Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին:
Մասնավորապես մարզային եւ քաղաքային ոստիկանության բաժանմունքները բացում են տվյալ բնակավայրի՝ հեղինակություն վայելող անձանց (գործարար, ուսուցիչ, դպրոցի տնօրեն եւ այլն), անձնական գործերը, կապվում են նրանց հետ եւ ասում, որ կա պահանջ, որ գալիք ընտրություններին պետք է աշխատեն վարչապետի օգտին եւ ապահովեն ձայների անհրաժեշտ քանակ:
Մեր տեղեկություններով ցուցումը տրվել է ոստիկանության ղեկավարության կողմից, եւ ոստիկանները համատարած լծվել են այս գործի իրականացմանը: Խմբագրություն զանգահարած քաղաքացիները, որոնք չցանկացան իրենց անունները հրապարակել, պնդում են, որ ունեն իրենց ասածն ապացուցող ձայնագրություններ:
NEWS.am ահազանգած քաղաքացիները իրենց վրդովմունքն էին արտահայտում այս ամենի առնչությամբ, նշելով, որ նման լայնածավալ ճնշումների եւ շանտաժի կիրառում նախկինում երբեք չի եղել: Ավելին` նրանք հայտարարում էին, որ այս ճնշումները հակառակ էֆֆեկտն են ունենալու, քանի որ իրենք չեն պատրաստվում կուլ գնալ շանտաժին:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարան