Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները փակուղի են մտել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները փակուղի են մտել: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ անգամ նիստեր չեն գումարվում։
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակով ՌԴ նախագահ Պուտինի առաջարկով ստեղծվել էր եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Խմբի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին, երկրորդը՝ փետրվարի 6-ին։ Հայկական կողմից խումբը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչու աշխատանքային խմբի կողմից նիստեր չեն անցկացվում, արդյոք փակուղում են քննարկումները։ Մեր հարցին ի պատասխան՝ փոխվարչապետը կարճ պատասխանեց. «Մենք թվով 5 նիստ ենք անցկացրել։ Փակուղի չի մտել, փորձագետներն են աշխատում»։
Ի դեպ, դեռեւս մարտի 24-ին խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակմանը, նշել էր. «Մենք պլանավորել էինք դուրս գալ մի զեկույցի մինչեւ մարտի մեկը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետեւ աշխատանքները ցույց տվեցին, որ ունենք հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն, որոնց ավարտին պես կքննարկենք հնարավոր որոշումների շրջանակը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարան