Ծեծկռտուք Շենգավիթի թաղապետի և նրա եղբոր մասնակցությամբ
Օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արագածի փողոցի վերջնամասում՝ Ռ. Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռ. Մկտրչյանի, ով եղել է իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ, և մյու կողմից՝ Խաժակ Գևորգյանի և վերջինիս ընկերոջ հետ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, սակայն թե՛ թաղապետը, թե՛ նրա եղբայրը, և թե՛ նրանց հետ վիճաբանող ու ծեծկռտուքին մասնակցող անձինք փորձել են միջադեպը թաքցնել, որպեսզի տարածքային ոստիկանությունը չիմանա: Սակայն այդ մասին օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում, որտեղ նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Տեղեկությունները, թե վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ, իրականությանը չեն համապատասխանում:


















































15-ամյա տղան վնասվածք է ստացել սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով
Հրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ
Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնnւթյուն է կատարել
26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ավտոմեքենան բռնկվել է
Ոստիկանները հայտնաբերել են 21-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգություն կատարած չափահաս տղամարդկանց
Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարան