Փաստաբան. Հայաստանում իրավական գործընթացների հիմնավորման տեսանկյունից վերլուծական շիզոֆրենիա է տիրում
Երեւույթը, երբ գործընթացին մի հիմնավորում է տրվում, իսկ երեք տարի անց` հակառակ, կոչվում է վերլուծական շիզոֆրենիա: Այս մասին ապրիլի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց փաստաբան Վարդան Այվազյանը:
Ըստ նրա, այդպիսի ամբիվալենտություն նկատվում է պաշտոնատար անձանց շրջանում, ինչն անընդունելի է, քանի որ այն հարվածում է ոչ միայն իշխանությունների` զրոյին հասնող վարկանիշին, այլ նաեւ` պետության:
«Հենց ընկնող վարկանիշն է իշխանություններին ստիպել շտապ արտահերթ ընտրությունների գնալ: Այս առումով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը բարի կամքի արտահայտություն չէ, այլ հասարակական ճնշման արդյունք, ուստի նույնիսկ այս իմաստով նա չի կարող կատարել Կառավարության ղեկավարի գործառույթները», - նշեց փաստաբանը:
Նա հավելեց, որ քանի որ իշխող թիմում վառ անհատականություններ չկան, այս ժամանակահատվածում ռեյտինգային ընտրակարգի վերացումը բխում է նրանց շահերից:
Այվազյանը նշեց, որ նախագահն է վերահսկում Սահմանադրության նորմերի կատարումը, եւ նա պետք է առաջիններից մեկը պետք է արձագանքի իրավիճակին: Ընդ որում, փաստաբանը հույս հայտնեց, որ իշխանափոխությունից հետո այս բոլոր գործընթացներին իրավական գնահատական կտրվի:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարան