Ոստիկանության «գործ տվողը Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է
Մամուլում արդեն լուրեր հայտնվել էին այն մասին, որ Սյունեցիների դեմ բռնաճնշումների մասնակից են եղել նաև քաղաքացիական անձիք, որոնք իշխանության թողտվությամբ որոշակի գործողություններ են արել:
ARMINSIDER տելեգրամյան ալիքին հաջողվեց պարզել, որ այդ օրը ուժայինների հետ Սյունիքում է եղել նաև Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Վահան Նարիբեկյանը: Նա տեղում լուսանկարել է Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին և լուսանկարները փոխանցել է ոստիկաններին: Հենց Նարիբեկյանին լուսանկարների հիման վրա են բերման ենթարկել քաղաքացիներին: Ավելին մեր տեղեկություններով Վահան Նարիբեկյանը տեսանկարահանել է նաև ոստիկանության բաժանմունքում քաղաքացիների ծեծը: Մեր տեղեկություններով Նարիբեկյանը նաև մասնակից է եղել դրան:
Հետաքրքիր է, որ իր բնակավայրում «լավ տղա» խաղացող այս անձնավորությունը ոստիկանության շարքային «գործ տվող» է: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է իրեն հարգող մարդը ձեռքով բարևում շարքային «գործ տվողին»:
Ի դեպ մեզ հաջողվեց ճշտել, որ Վահան Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտարիմն է և հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացնել: Ալեն Սիմոնյանը տարբեր անգամներ իր կնոջ հետ մասնակցել է Վահան Նարիբեկյանին պատկանող կահույքի սրահի կողմից կազմակերպված միջոցառումներին:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարան