ԿԳՄՍ նախարարությունն անդրդվելի է. փոխում է բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով դիմել է ՍԴ, սակայն ԿԳՄՍ նախարարությունը որոշել է չսպասել քննության ավարտին՝ հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով փոխում է բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը․ կազմը կրճատում է՝ 32-ից կամ 24-ից դարձնելով 20:
Նոր կարգով՝ խորհրդի 20 հոգանոց կազմի 55%-ին կնշանակի կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։ Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում նույն համամասնությամբ էին՝ 25-ական տոկոս։
Փաստորեն, իշխանությունն ամեն գնով որոշել է ոչնչացնել բուհերի ինքնավարությունն ու կառավարելի դարձնել, եւ այս շտապողականությունը հիմնականում ԵՊՀ-ում ստեղծված վիճակով է պայմանավորված։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել։
Լուծարվել է հոգաբարձուների խորհուրդը: Նոր կարգով իրենց ուզած հոգաբարձուների խորհուրդը կընտրեն եւ ցանկալի թեկնածուին ռեկտոր կդարձնեն, իսկ երբ ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ չի ունենա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարան