Արդյո՞ք գիտակցում ես, որ քեզնով է կառուցվում ու շենանում այն տունը, որը կոչվում է Հայրենիք
Երկար տարիների վաստակ ունեցող մի շինարար որոշում է գնալ հանգստի, ինչի մասին տեղեկացնում է գործատուին։ Գործատուն առաջարկում է նախատեսված հողատարածքի վրա կառուցել երկհարկանի տուն, բարեկարգել այգին և նոր գնալ տևական հանգստի։
Շինարարը, ցանկանալով հնարավորինս շուտ ավարտել աշխատանքը, այն կատարում է թերի, անորակ և ավարտելով աշխատանքը՝ գործատուին խնդրում է այն ընդունել։ Նախատեսված օրը գործատուն ողջ աշխատակազմի հետ ընդունում է շինարարի աշխատանքը, միևնույն ժամանակ շինարարին է հանձնում տան սեփականության վկայականը շինարարի անվամբ՝ ասելով, որ գնահատում է շինարարի երկար տարիների վաստակը կազմակերպությունում, ուստի իր իսկ կառուցած տունը կազմակերպության սեփականատերերի անունից նվիրում է շինարարին։
Շինարարը հուզմունքից կարմրում, հետո սկսում է դողալ։ Ներկաներին թվում է, թե անակնկալ թանկարժեք նվերից է շինարարն իրեն վատ զգում, սակայն շինարարն ամաչում է իր վատ վերաբերմունքից գործատուի հանդեպ։
Հարգելի ընթերցող, անկախ քո պաշտոնից, դիրքից, գնահատիր ինքդ քեզ, թե դու ինչպես ես ապրում, աշխատում, կատարում քո պարտավորությունները ընտանիքիդ, գործատուիդ ... նկատմամբ։ Եվ արդյո՞ք գիտակցում ես, որ բացառապես քեզնով է կառուցվում ու շենանում այն տունը, որը կոչվում է Հայրենիք։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ. դեսպանատու...