Ինչու են Լարիսա Ալարվերդյանին ու ամուսնուն հրավիրել ԱԱԾ
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանին և նրա ամուսնուն հրավիրել են ԱԱԾ հարցաքննության։ «Հրապարակ»-ը կապվեց Ալավերդյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ գործով են իրեն կանչել․
«Ես համարում եմ, որ այս ամենը ռեպրեսիաների մի շղթա է, և հերթը մեզ է հասել։ Մեզ կանչել էին մի գործով, որը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք պահելուն, և մենք հրավիրվում ենք որպես վկա։ Առանձին մի նամակ ես եմ ստացել, մի նամակ էլ ամուսինս։ Հասկանում եք՝ դա այնքան անհիմն է, այնքան խելքից դուրս է, և եթե հերթը հասել է ինձ, ես համարում եմ, որ դա վերաբերում է իմ գործունեությանը, իմ հրապարակային ելույթներին»,- ասաց Ալավերդյանը։
Բայց Դուք որտե՞ղ կարող էիք ապօրինի զենք-զինամթերք պահելու վկա լինել՝ հարցրինք Ալավերդյանին․
«Չգիտեմ, որպես վկա ենք կանչվում։ Ես դա ուղղակի համարում եմ ռեպրեսիաների ձև, և մենք առաջին երկիրը չենք, երբ իշխանությունները այդպես են գործում»,- պատասխանեց Ալավերդյանը։
Նա ասաց, որ նամակը ուղարկվել է փոստով, և տեխնիկական պատճառներով ինքը ստացել է ամսի 23-ին, իսկ այնտեղ գրված է եղել, որ հրավիրվում են ամսի 19-ին, ուստի հարցաքննություն տեղի չի ունեցել։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ. դեսպանատու...