Ինձ ապտակողը չի ծնվել, լուրեր հորինում է մեկը, ով չի մոռացել ժամանակին ստացած ապտակը
Մամուլում տեղեկություններ էր պտտվում այն մասին, որ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի ու Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի միջև միջադեպ է գրանցվել: Ըստ լուրերի՝ երկու դատախազներն էլ մտերիմ են գլխավոր դատախազի հետ և «նրանք սկսել են միմյանց հասկանալ»:
Թե ինչի մասին է խոսքը կամ ինչ է ենթադրում «սկսել են իրար հասկանալ»-ը՝ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Գևորգ Բաղդասարյանից:
Հարցին, թե ի՞նչ միջադեպի ու ապտակի մասին է խոսքը, ինչն է դրա առիթը հանդիսացել, Բաղդասարյանը նախ հղում արեց Դատախազության պարզաբանմանը՝ նշելով, որ դա իրականությանը բացարձակ չի համապատասխանում և չէր կարող համապատասխանել:
«Ինձ համար հաճելի չէ նման ձևակերպումը, քանի որ այդ կեղծ լուրը նաև ընկերոջս հետ է կապված, բայց նման լուրեր հորինողներին հասկանալի ձևով ասեմ՝ ինձ ապատակողը չի ծնվել: Ավելին, գիտեմ, թե կեղծիքն ովքեր են հորինել, ֆեյսբուքում որտեղից ինչ լկտի սուտ են վերցրել, դրան ինչ ավելացրել։ Կասեմ ընդամենը, որ նման «լակոտության» դիմողներն, ակնհայտորեն իրենց ստացած ապտակը դեռ չեն մոռացել ու չեն էլ մոռանալու»,-ասել է Գևորգ Բաղդասարյանը:
Հարցին,թե իսկ ինչ հարաբերություններ ունի Սևակ Հովհաննիսյանի հետ, կամ արդյոք որևէ կոնֆլիկտ գրանցվել է նրանց միջև, Գևորգ Բաղդասարյանն ասել է. «Ես հրաշալի հարաբերություններ ունեմ, մենք ընկերներ ենք, երբեք վեճեր չենք ունեցել, որովհետև մեր կարծիքները միմյանց համար կես բառից հասկանալի ու ընդունելի են»:
Հարցին, թե այդ դեպքում ինչպես ու ինչո՞ւ են այդ լուրերը տարածվում, գլխավոր դատախազի տեղակալն ասել է. «Ես այդ ամբողջ շղթան գիտեմ, թե ո՞վ , ո՞նց, ինչո՞ւ ու ինչ Է հորինում, գրում, մեկնաբանում ու դարձնում իբր լուր՝ այդ կերպ նպատակ հետապնդելով վնասել նաև Դատախազության վարկանիշը, ապտակ ստացածի մեկն է»:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Տիգրան Վիրաբյանին «հեռացրե՞լ» են Հանրային հեռուստաընկերությունից
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Հալեպի հայաբնակ թաղամասերում բախnւմների հետևանքով նյութական վնաuներ են արձանագրվել