Սամվել Բաբայանի մանիպուլյացիան. նրա հայտարարությունները հունից հանել են զինվորականներին
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Ար ց ա խի անվ տան գու թ յ ա ն խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ զինված ուժերի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները բավականին վատ ազդեցություն ու տպավորություն են թողել զինվորականների վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաբայանը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել էր զինվորականների, բանակի վրա՝ փորձելով մաքրել քաղաքական իշխանությանը: Հիմնական թիրախը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն էին, սակայն հասկանալի է, որ, ընդհանուր առմամբ, փորձ է արվում պարտությունն ամբողջությամբ բարդել բանակի վրա:
Սա, փաստացի, ամբողջովին տեղավորվում է Հայաստանի գործող իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունների տիրույթում, երբ բոլորը համարվում են մեղավոր, իրենից բացի: Առանց այդ էլ Բաբայանը Հայաստանում և Արցախում խիստ հակասական կերպար է ընկալվում, գումարած դրան՝ այս հայտարարությունները, մեր աղբյուրի փոխանցմամբ, հունից հանել են զինվորականներին:
Թերթի տեղեկություններով, զինվորականները, Բաբայանի՝ իրենց վերագրվող քննադատությունը մանիպուլյատիվ են համարում՝ համոզմունք հայտնելով, որ շատ օպերացիաների տապալման հարցում Սամվել Բաբայանն ունի լուրջ դերակատարություն և այսպիսի հայտարարություններով փորձում է պաշտպանվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Տիգրան Վիրաբյանին «հեռացրե՞լ» են Հանրային հեռուստաընկերությունից
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Հալեպի հայաբնակ թաղամասերում բախnւմների հետևանքով նյութական վնաuներ են արձանագրվել