Մեղադրանք է առաջադրվել Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն․ միջնորդել են կալանավորել նրան
Ապրիլի 22-ին դատախազության դիմաց ակցիա անող քաղաքացիներից 14 անձ բերման էր ենթարկվել ոստիկանություն: Այդ ակցիան կազմակերպվել էր ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների։
Դատախազության շենքի դիմացից բերման ենթարկվածների մեջ է եղել նաեւ ՀՅԴ-ական, քաղաքական գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդին՝ Հայկ Հեքիմյանը։ Վերջինիս պաշտպան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
«Ասեմ ավելին՝ տեսագրության մեջ երեւում է, թե ոնց է ոստիկանը երկու եւ ավելի անգամ հարվածում, իմ պաշտպանյալը հակադարձ հարված է հասցնում այդ մարդուն»,-ասաց Բենիկ Գալստյանը։
Փաստաբանի խոսքով՝ այսօր քննվելու է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հեքիմյանին կալանավորելու վերաբերյալ, սակայն, դեռեւս անհայտ պատճառներով, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին մակագրված միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին․
«Այսօր որ դատական նիստ լինի, պարոն Պողոսյանից կպահանջեմ այդ տեղեկատվությունը, թե ինչու է դատավորը փոխվել։ Միջնորդության քննության ժամն այս պահի դրությամբ հայտնի չէ»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապրիլի 21-ին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Տիգրան Վիրաբյանին «հեռացրե՞լ» են Հանրային հեռուստաընկերությունից
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Հալեպի հայաբնակ թաղամասերում բախnւմների հետևանքով նյութական վնաuներ են արձանագրվել