«Ճշմարտություն սերունդների համար». այսօրվա ասուլիսի հիմնական կետերը
Այսօր՝ ապրիլի 1-ին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված իմ մամուլի ասուլիսի հիմնական կետերն են.
1. Երեկ՝ մարտի 31-ին ավելի քան հարյուր ստորագրությամբ հրապարակվեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված հետաքննության նյութերը, որտեղ պահանջվում է նաեւ հրապարակել Լելե թեփեի կամ ջեբրաիլյան ռազմական գործողության քաղաքական որոշում կայացնողի անունը, ինչպես նաեւ անցկացնել խորհրդարանական լսումներ:
2. Այսօր նախաձեռնության անունից նամակ են ստացել «Իմ քայլը» խմբակցության անդամ բոլոր պատգամավորները, որոնց կոչ է արվում նախաձեռնել խորհրդարանական լսումներ Լելե թեփեի արյունալի եւ ողբերգական գործողության, իսկ իրականում, նորօրյա ցեղասպանության հարցով: Տարբեր գնահատականներով այս օպերացիայի ժամանակ զոհվել է 650-750 մարդ:
3. Դիմել ենք ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցություններին, առաջարկելով աջակցել խորհրդարանական լսումների անցկացման հարցում:
4. Զորքը եւ զրահատանկային տեխնիկան մարտի մեջ են մտել կտրելով տասնյակ կիլոմետրեր, արդեն հյուծված, տեխնիակական խնդիրներով: Օպերացիան իրականացվել է առանց անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների, առանց մեր հնարավորույունների ճշգրիտ գնահատականի:
5. Գործողությունը դեռ չսկսած ամբողջ Ստեփանակերտը իմացել է այդ մասին, բնականաբար, այդ մասին իմացել են նաեւ Ադրբեջանում, իսկ Նիկոլ Փաշինյանը գործողության մանրամասները հրապարակել է միջազգային լրատվամիջոցին տված հարցազրույցում, երբ օպերացիան եղել է ընթացքում:
6. ԱԱԾ-ին, ԱԱԾ սպաներին կոչ արվեց զբաղվել իրենց բուն գործով եւ վերջապես պարզել, թե ինչ էր անում Աննա Հակոբյանը հրամանատարական բունկերում, եւ իրենից բացի ինչ քաղաքացիական անձինք են եղել այնտեղ եւ ինչով են զբաղվել:
7. Անդրադարձ եղավ իմքայլական պատգամավորներից մեկի հերթական սկանդալային հայտարարությանը, թե երբեք Քարվաճառը մերը չի եղել: Հարցադրում արվեց, թե այդ դեպքում Արցախը մերն է, թե՞ ոչ, մերն է եղել, թե ոչ, եւ ինչու է Փաշինյանի կողմից Ստեփանակերտում հնչեցվել Արցախը Հայաստան է եւ վերջ հայտարարությունը, որով բացվեցին պատերազմի դեռները:
8. Առաջին անգամ հրապարակայնորեն, հենվելով արցախյան լավատեղյակ մեր աղբյուրների վրա, մանրամասնեցինք «Արցախը Հայաստան է եւ վերջ» Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարության մանրամասները: Այսպես, արցախյան եւ հայաստանյան իշխանության ներկայացուցիչների մեջ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պնդել են, որ ՀՀ վարչապետի կողմից նման հայտարարություն չպետք է հնչի, քանի որ այն Թուրքիային եւ Ադրբեջանին թույլ կտա հիմնավորել պատերազմ սկսելու իրենց որոշումը: Աննա Հակոբյանը պնդել է, որ Փաշինյանը պետք է անպայման անի այդ հայտարարությունը: Ի վերջո, Փաշինյանն Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին հավաստիացրել է, որ ելույթում նման բան չի ասի: Չնայած այս խոստմանը, Փաշինյանն, ի վերջո, բղավում է՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ Աննա Հակոբյանը չի էլ թաքցնում իր գոհունակությունն այդ հայտարարությունը լսելուց հետո:
Գեղամ Նազարյան
«Ճշմարտություն սերունդների համար»


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...