Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համար Կամչատկայում սկսվել է ամենաբարձր գործող Սոպկա հրաբխի ժայթքումը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները Քուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Գազայի խաղաղության ծրագիրը քննարկելու համար Հունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը․ Կալաս Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համար Մամուլի ասուլիս․ կներկայացվեն ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները Կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը (տեսանյութ) Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարԿամչատկայում սկսվել է ամենաբարձր գործող Սոպկա հրաբխի ժայթքումըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԹրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններըՔուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Գազայի խաղաղության ծրագիրը քննարկելու համարՀունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը․ ԿալասՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՄամուլի ասուլիս․ կներկայացվեն ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըԿայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը (տեսանյութ)Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել ենՎարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 17.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՀովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ «Կենդանի գրադարանի»Գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում ենՍպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատՄ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցինՔարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացելՀայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՀամաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °CՀորդառատ անձրևը հեղեղել է Գյումրին․ փրկարարները մոտ 85 խմ ջուր են հեռացրելՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՉինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները

Թրքաբոլշևիզմի ոչ մանկական հիվանդությունները

Հայաստանում ապրիլի 24–ին ընդառաջ քարոզչական դաշտում «թուրքական բաղնիք» է կազմակերպվել։ Շեփորահարը Նիկոլ Փաշինյանն է։ Ձայնակցողները նրա ուսապարկերն են և ուսապարկերին կից «անաչառ վերլուծաբանները»։ Տիկնիկավարները մեր երկրից դուրս են։
Տեղի է ունենում Հայոց ցեղասպանության գռեհիկ առևտուր՝ «Հոլանդական աճուրդի» եղանակով։ Դա կղերապահպանողական մտածողության կրող և առևտրական քաղաքական գործիչներին ներհատուկ վարքագիծ է։ Անհայրենիք «հայրենասերների» վերջին հանգրվանը։
Պարզունակ ու հակապետական են ինչպես իշխանության ներկայացրած թրքամետ բանաձևերը, այնպես էլ թրքատյացների հակադարձումները։ Աղմուկը մեծ է, բովանդակությունը՝ զրո։
Անկախ այս «բանավեճից», մի կարևոր բան եմ ուզում ընդգծել։
Ադրբեջանում կգտնվի՞ գոնե մեկ պատգամավոր կամ շարքային քաղաքացի, ով կհայտարարի, որ Շուշին հայկական է և այն պետք է վերադարձնել Արցախին։ Եթե նման բան հայտարարի ադրբեջանցին, ապա քանի՞ րոպե կմնա իր տեղում։
Թուրքիայում կգտնվի՞ գոնե մեկ պատգամավոր կամ շարքային թուրք, ով կհայտարարի, որ Կարսը հայկական է և այն պետք է վերադարձնել Հայաստանին։ Եթե գտնվի նման մեկը, ապա ազատության մեջ կմնա՞, ողջ կմնա՞։
Այլ է պատկերը Հայաստանում։
Նորանկախ Հայաստանում պարբերաբար թուրքական օրեր են հայտարարվում և «խաղաղասիրության» քարոզ տարվում իշխանությունների կողմից՝ սկսած նախորդ դարի 90–ականներից։ Սրանց թվում է, որ եթե շալվարներն իջեցնեն ու համապատասխան դիրքով կանգնեն, ապա կդառնան առաջադեմ, խաղաղության աղավնի ու ժամանակակից։ Թուրքն էլ անմիջապես կբարեկամանա ու կյանքը կդառնա մեղր։ Բայց չէ՞ որ կյանքը միշտ հակառակն է ապացուցել։
Խաղաղասեր ներկայացողները հայ ժողովրդի գլխին պատերազմ ու պարտություն են բերել, իսկ կոշտ ու ազգային գծի կողմնակիցները՝ խաղաղություն, զարգացում ու հաղթանակ։
Ինչքան շատ են մեր տնաբույծ թրքաբոլշևիկներն անհարմար դիրք ընդունում, այնքան ագրեսիվանում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Որքան ՀՀ իշխանություններն ավելի շատ են քիրվայանում, այնքան բացվում է մեր ոխերիմ հարևանների ախորժակը։ Սա բնության օրենք է և քաղաքագիտական կանոն։
Ցավով պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի կամ ավելի ճիշտ՝ հայ ժողովրդին ներկայացնող քաղաքական վերնախավ կոչվածի մի մասի մոտ չբուժվող ու արդեն ոչ մանկական հիվանդութուն կա՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ու փախչել ազգային «Ես»–ից։
Հայ բոլշևիկն ավելի բոլշևիկ է, քան Վլադիմիր Լենինը։ Հայ լիբերալն ու շուկայական տնտեսության կողմնակիցն ավելի լիբերալ է, քան Ադամ Սմիթը, ավելի պրոլետար, քան Կարլ Մարքսը, ավելի մարդատյաց, քան ՆԿՎԴ–ի Նիկոլայ Եժովը։ Հայ քիրվան ավելի թուրք է, քան Աթաթուրքը կամ երիտթուրքը։
Ի դեպ, հայ֊թուրքական հարաբերությունները համեմատաբար նորմալ և տարանջատված են եղել հայ–ադրբեջանական հարաբերություններից, նախապայմաններից ու ստորացումներից այն փուլում, երբ հայերն իրենց արժանապատիվ ու ողնաշարով են պահել։ Լինի դա Սարդարապատում, Բաշ–Ապարանում, Շուշիում, Ջաբրայիլում, Մարտակերտում կամ դիվանագիտական հարթության մեջ։
Խաղաղություն մուրացողին դիակներ են ուղարկում, ոչ թե բաց սահմաններ, էժան լոլիկ կամ նորմալ միջպետական հարաբերություններ։ Սա` ի գիտություն։