Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համար Կամչատկայում սկսվել է ամենաբարձր գործող Սոպկա հրաբխի ժայթքումը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները Քուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Գազայի խաղաղության ծրագիրը քննարկելու համար Հունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը․ Կալաս Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համար Մամուլի ասուլիս․ կներկայացվեն ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները Կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը (տեսանյութ) Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարԿամչատկայում սկսվել է ամենաբարձր գործող Սոպկա հրաբխի ժայթքումըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԹրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններըՔուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Գազայի խաղաղության ծրագիրը քննարկելու համարՀունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը․ ԿալասՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՄամուլի ասուլիս․ կներկայացվեն ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըԿայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը (տեսանյութ)Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել ենՎարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 17.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՀովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ «Կենդանի գրադարանի»Գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում ենՍպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատՄ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցինՔարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացելՀայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՀամաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °CՀորդառատ անձրևը հեղեղել է Գյումրին․ փրկարարները մոտ 85 խմ ջուր են հեռացրելՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՉինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները

Ուսապարկերի Հայաստանը. կա արդյո՞ք կյանք ուսապարկից դուրս

Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձևակերպում է, բայց այն խորը և ճյուղավորված համակարգ է և որևէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։

Ն. Փաշինյան. Թիվ 1 ուսապարկ

Երկրի թիվ 1 ուսապարկը Ն. Փաշինյանն է։ Այս իրողությունն արձանագրելով է միայն հնարավոր հասկանալ ուսապարկային պետության իրական շերտերը։ Փաշինյանը, ֆորմալ պահպանելով վարչապետի պաշտոնը, չի տիրապետում երկիրը կառավարելու գործիքներին, չի կարողանում որոշումներ կայացնել, իրադարձությունների ընթացքը հաշվարկել և ազդել դրանց վրա։ Ինքը շատ լավ դա հասկանում է։
Փաշինյանն ուսապարկ է թե´ դրսի համար, թե´ ներսի։ Արտաքին աշխարհի համար նա գործընկեր չէ, և Ալիևն ու Էրդողանը դա պարբերաբար շեշտում են։ Ռուսաստանի համար նա Մուրադովի օգնականին համարժեք ինչ-որ կարգավիճակ ունի, Արևմուտքի համար՝ ասենք մի քիչ ավելին է քան, օրինակ, Դանիել Իոանիսյանը, քանի որ hակառուսական պրոցեսների համար ունի որոշակի դերակատարում։

Պակաս վտանգավոր չէ Փաշինյանի՝ «ներքին ուսապարկի» կարգավիճակը։ Իշխանության մեջ ակնհայտորեն ձևավորվել է մի խումբ, որը Փաշինյանին վերապահում է շրջիկ կլոունի դերակատարում՝ մարզային այցեր, միտինգներ և այլն։ Եվ հենց այդ խումբն է տնօրինում երկրի ֆինանսական ռեսուրսները, փորձում քաղաքական պրոցեսներ կառավարել, ղեկավարել ուժային համակարգը, իրավապահ համակարգը, բանակցել այլոց հետ և այլն։ Այդ խումբը կազմված է 90-ականների իշխանության ներկայացուցիչներից ՝ պաշտոնյաներ, դատախազներ, օլիգարխներ և այլն։ Սա «վերթիմային» մի խումբ է, որի համար Փաշինյանը և ԱԺ 85-ը միայն գործիք են՝ վերահսկողություն ապահովելու, փող աշխատելու, կառավարելու համար։


Ուսապարկ ԱԺ

Ի սկզբանե «ուսապարկ» որակել էին Իմ քայլին։ Նրանց գուցե իրոք թվում է , թե իրենք են հենասյունը և իրենք կարևոր են։ Իրականում Իմ քայլին վերապահված է «թիմային կլոունի» կարգավիճակ, որտեղ, սակայն, ամեն ինչ չէ նույն հարթության վրա։
Կան «վերազգային» ուսապարկեր, ովքեր հրահանգներ ստանում են ոչ թե հայաստանյան հիմնարկներից, այլ՝ միջազգային։
Կան «անորոշ IQ-ով» ուսապարկեր, ովքեր իսկապես ներշնչվել են, թե իրենք Նոր Հայաստանի կերտողներն են և գաղափարական մարտիկները։
Կան «ձևավորված նոր կլանների» ուսապարկեր, ովքեր ուղղակի կատարում են վերը նկարագրված՝ իշխանության ռեալ լծակներին տիրապետող խմբի հրահանգները։
Կան «անդեմ ուսապարկեր», որոնց անունները և դեմքերը հանրությանը հայտնի չեն, և նրանք իներցիայով գոյատևում են՝ մտավախություն ունենալով, որ ուսապարկից այն կողմ կյանք գոյություն չունի։
Ուսապարկ անվանված իշխող խմբակցությունում մի հայտնի օրենք է գործում. «Իմ ուսապարկի ուսապարկը իմ ուսապարկը չէ»։ Սա ձևավորում է ճյուղավորված հարաբերություններ, որը դժվարացնում է քաղաքական երկխոսությունը այդ ուժի հետ։


Ուսապարկ ինստիտուտներ

Պետական ինտիտուտների ճնծող մեծամասնությունը չի աշխատում, տեղի է ունեցել տոտալ ուսապարկացում։ Բայց տարբեր ինստիտուտների ուսապարկացումը տարբեր աստիճանի է։

Անհնար է պատկերացնել, որ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձևակերպման տակ ստորագրած գեներալները, բանակի ղեկավարությունը օրեր հետո հոտնկայս դիմավորում է նույն մարդուն, որի մասին տվել է այդ ձևակերպումը։

Փաստորեն՝ արտաքին աշխարհի, թշնամու, բարեկամի կողմից ուսապարկ ընկալվող վարչապետը, որը նաև իր իշխանության մի խմբի կողմից է ուսապարկ դարձել և օգտագործվում է որպես ժամանակավոր գործիք, կարողանում է հայկական բանակի հրամկազմին սարքել ուսապարկ։ Պարզ է, չէ՞, որ նման պետությունը պետք ենթարկվեր և ենթարկվի խոշոր վթարների։

Ուսապարկ- քննչականներ, ուսապարկ -մարզպետարաններ, ուսապարկ-Հ1 և այլն

Ապշեցուցիչ է բայց ուսապարկ է դառնում է նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամը, որից, պարզվում է, ուղղակի, առանց որևէ ընթացակարգերի կարելի է վերցնել 52 մլրդ ու հետո ասել՝ հաշվետվություն չեմ տալիս. չեմ ուզում՝ չեմ տալիս։ Իսկ գիտե՞ք ինչու է դա հնարավոր. որովհետև հոգաբարձուների խորհրդում, ըստ կանոնադրության, մեծ թիվ են կազմում գործող պաշտոնյաները։ Ուսապարկ-պաշտոնյաների մի զգալի խումբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Եվ եթե Փաշինյանը տեսախցիկի առաջ բառիս բուն իմաստով ծամելով ուտեր այդ գումարը, միևնույն է, Ա. Միրզոյանը, ԿԲ նախագահը, ֆիննախը և այլոք ասելու էին՝ դա նորմալ է։

Կան եզակի դիմադրող համակարգեր, օրինակ՝ դատարանները։ Եվ Հայաստանի ինքնափլուզման ամենակոշտ խոչընդոտներից մեկն այսօր հենց դատարաններն են։ Եթե մի հրաշքով կարողացանք փրկել Հայաստանը, ապա դատարաններն է´լ ավելի անկախ ու է´լ ավելի ամուր դարձնելու խնդիրը պետք է դարձնել առաջնահերթ՝ ապագա բոլոր հնարավոր ավանտյուրիստական սցենարների դեմ ինստիտուցիոնալ պատնեշ ունենալու համար։

Ուսապարկ- հասարակություն

Սեպտեմբերի 27-ից հետո Փաշինյանի իշխանության գոյությունը Հայաստանում խոսում է հասարակության ուսապարկացման մասին։ Մարդը, որը պատերազմ բերեց երկիր, զոհեց ամբողջական սերունդ ու հարցականի դրեց պետության գոյությունը, շարունակում է իշխանության մնալ։

Մարտի 1-ի բերովի հանրահավաքից հետո, «մեզ Ղարաբաղ ու Սյունիք պետք չեն» հանրային որոշակի տրամադրությունների առկայության պայմաններում, գյուղերում աղ ու հացով նրան դիմավորելուց հետո (թեկուզ՝ բեմականացված) արձանագրվում է, որ դու ունես ուսապարկ-հասարակության խնդիր, ու հասկանում ես, որ չես կարող հաշվարկել դրա իրական մասշտաբները։

Ամենավտանգավոր հետևությունը

Ձևավորվել է պետության առաջին դեմքերի, պետական ինստիտուտների և հասարակության որոշակի շերտի ուսապարկ-համակարգ։
Պետությունը չունի ինքնուրույն ներքին և արտաքին օրակարգ, պետական ինստիտուտները չեն գործում օրենքով իրենց վերապահված գործառույթների և իրավասությունների շրջանակում։ Ամենավտանգավոր հետևությունը՝ Հայաստանը վերածվել է ուսապարկ-պետության։ Չմանրամասնելով դրա էությունը՝ ուղղակի ֆիքսենք իրականության պարամետրերը.

■ Պետությունը դարձել է պատանդ Փաշինյանի ձեռքում
■ Ուսապարկ –պետության կարգավիճակը խիստ ժամանակավոր է, և ընթացքը չկասեցնելու դեպքում «պետություն» բաղադրիչը դուրս է մղվելու
■ Ողբերգությունը կասեցնելու հեռանկարն առայժմ խիստ մշուշոտ է
■ Հայաստանի ուսապարկացման պրոցեսը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր պետություններին, բացի Հայաստանից։ 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ