Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. Ավանեսյան Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում է Շատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասին Թրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարը Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը Ապօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին ԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծը Վաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ) Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել Որոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղում

Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղումՄենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերիԽաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրըՄենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփՀայաստանում արդեն 3-րդ բուժկենտրոնն է նորարար վիրաբուժության մեթոդի անցնումՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք ամրաշինական կառույցներ (տեսանյութ)․ Սուրեն ՊապիկյանԴավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել էՌուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենս. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Եթե Ռոբերտ Քոչարյանը դիմի դատարան, ապա հատուցում կստանա. Ալվինա Գյուլումյան.

Եթե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմի դատարան, ապա հատուցում կստանա ՍԴ–ի կողմից անվավեր ճանաչված 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքի շրջանակում կալանքի տակ մնալու համար։ Այս մասին  տեղեկանում ենք hraparak.am-ի՝ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի՝ տված հարցազրույցից։

Հարցազրույցն ամբողջությամբ ստորեւ՝

Սա ի՞նչ է ենթադրում, տիկին Գյուլումյան, ստացվում է՝ Մարտի 1-ի գործն ի չի՞ք է դառնում, այսինքն՝ բացի Քոչարյանին առնչվող հատվածից, մյուսների մասով եւս, որոնց այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել, գործը պետք է կարճվի՞։

Իհարկե։ Ստացվում է, որ այդ հոդվածն անվավեր է, եւ դրա հիման վրա ինչպե՞ս կարող է քրեական գործը շարունակվել։

Իսկ ինչ-որ մարդիկ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են դրա համար, որ երեք տարի մարդկանց ապօրինի կամ Սահմանադրությանը հակասող հոդվածով քրեական հետապնդման են ենթարկել։

Գիտե՞ք ինչ, հոդվածը եղել է, ապօրինի ասել, թե հակասահմանադրական, հենց դրա համար էլ Սահմանադրական դատարանը կա, որ քննարկի։ Եվ սա կոչվում է, այսպես ասած, հետագա վերահսկողություն։ Եվ էդ հետագա վերահսկողությամբ եթե պարզվել է, ապա Դուք ոչ մեկին չեք կարող մեղադրել, ասել՝ ի սկզբանե դուք ինչու էիք հակասահմանադրական հոդվածով հետապնդում։ Այլ բան է, որ ոչ օրինական հետապնդման համար որոշակի հատուցման իրավունք են ստանում այդ մարդիկ։ Սա լրիվ այլ խնդիր է։

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ բոլոր նրանք, որոնց առաջադրվել է այս հոդվածով մեղադրանք, պետք է հատուցո՞ւմ ստանան։

Չէ, նա, ով որ կալանքի տակ է եղել։ Մյուս հետապնդումների համար չկա։

Կալանքի տակ եղել է Ռոբերտ Քոչարյանը, այն էլ՝ երկու անգամ, եւ ինքը եթե դիմի, իրավունք ունի՞ հատուցում ստանալու, թե՞ անկախ դիմելուց՝ օրենքը պարտադրում է հատուցում։

Չէ, եթե դիմի, կստանա։

Իսկ ի՞նչ տեսակի պետք է լինի այդ հատուցումը։

Դժվար է ասել՝ ինչ տեսակի։

Տիկին Գյուլումյան, փաստորեն, նույնիսկ այդ դեպքում, որ փորձեցին Ձեզ եւ ՍԴ որոշ այլ անդամների չեզոքացնել, փոխել ՍԴ կազմը եւ իրենց «սրտի դատավորներին» բերել Սահմանադրական դատարան, բայց բոլոր դատավորները բարձր գտնվեցին քաղաքական նպատակներից։

Բոլորը բարձր գտնվեցին ու նաեւ ունեին Եվրոպական դատարանի խորհրդատվական եզրակացությունը, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եւ այս պայմաններում նույնիսկ «սրտի դատավորներն» արդեն, ըստ էության, կաշկանդված էին այլ վճիռ կայացնել։

Բայց հիմա նրանց վրա կա հարձակում, որ նախկիններին ծախված դատավորներ էին, այս իշխանությունը չկարողացավ վեթինգ անել եւ իրապես բարեփոխել դատական համակարգը եւ այսպես շարունակ։

Մենք առաջընթաց չենք ունենա, եթե չդադարենք ասել «նախկին» ու «ներկա»։ Ոչ մի առաջընթաց չի լինի ոչ մի բնագավառում։

Հավանական համարո՞ւմ եք, որ այս իշխանությունը մի նոր օրենք մոգոնի եւ արագ ընդունի, որով, ասենք, ՍԴ-ի այս որոշումն առոչինչ ճանաչվի։

Չեմ կարծում։ Եվ հետո, գիտե՞ք ինչ, այս որոշումը ձեռնտու է նաեւ այս իշխանությանը, չէ՞ որ անընդհատ հարց է դրվում, որ նրանք էլ են սահմանադրական կարգ խախտել։ Հետեւաբար, այս հոդվածը կիրառելի չի լինի նաեւ իրենց համար։

Գուցե պե՞տք էր այս իշխանությանը, որ ՍԴ-ն այսպիսի որոշում կայացներ։

Չեմ կարող ասել, բայց, համենայնդեպս, երաշխիք է նաեւ իրենց համար։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչեց։ 300.1 հոդվածով մեղադրվում էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: