Մեծ խմբերի հետ տարբեր ձևչափով հանդիպումներով Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վտանգում է մարդկանց առողջությունը, այլ մարդկային նոր կորուստների իրական վտանգ ստեղծում.
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն-տեղեկանք է ներկայացրել երկրում կորոնավիրուսային վիճակի, դրա դինամիկայի, կանխման և անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։
Ռելիզում նշվում է, որ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը:
Մասնագիտական առումով, բնականաբար շատ հեռու եմ նախարարության խորհուրդներին, կանխարգելիչ միջոցառումներին գնահատական տալուց, բայց որպես քաղաքացի, ով տեսնում է երկրի վարչապետի հաճախակիացող հավաք-հանդիպումները, ինձ մոտ նվազագույնը մեկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում բազմամարդ միջոցառումներ կազմակերպում։
Միամտություն կլինի կարծել, թե նա այս տեղեկատվությանը չի տիրապետում։ Իսկ տիրապետման պայմաններում մեծ խմբերի հետ տարբեր ձևաչափով հանդիպումներով վարչապետը ոչ միայն վտանգում է մարդկանց առողջությունը, այլ մարդկային նոր կորուստների իրական վտանգ ստեղծում։
Նկատենք, որ ոչ միայն իր կողքը բեմահարթակներին կանգնող, այլ հանդիպման մասնակիցների մի մասը առանց դիմակների է կամ սխալ կրմամբ, իսկ սոցիալական հեռավորության մասին դեռ չեմ խոսում։
Ի՞նչն է դրդում Փաշինյանին շարունակելու մարդկային կյանքերի ընդհատման շղթան՝ պատերազմի 4-5 հզ զոհից մինչև նույնքան կորոնավիրուսային մահեր, թող անհրաժեշտ եզրակացություններ անեն դեռևս նրան սատարող մեր քաղաքացիները»։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են