Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ Լարիջանի Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. Պեսկով Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին ԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ) Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկել Տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը) Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Պապիկյան

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելը

«Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբեությամբ, նույն սուտը հարյուր անգամ անամոթաբար կրկնելով և բանակցային գործընթացի պատմությունը սեփական քաղաքական, նույնն է թե՝ ապազգային նպատակներին հարմարեցնելով, մարդկանց մոլորեցնելուն: Այս մասին ասվում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբեությամբ, նույն սուտը հարյուր անգամ անամոթաբար կրկնելով և բանակցային գործընթացի պատմությունը սեփական քաղաքական, նույնն է թե՝ ապազգային նպատակներին հարմարեցնելով, մարդկանց մոլորեցնելուն:

Չի ստացվելու:

Լավ հիշիր, կապիտուլյա՛նտ, մանիպուլյացիաներով չես կարողանալու մոռացության տալ միտումնավորությանդ, թե ապաշնորհությանդ հետևանքով (դա մոտ ապագայում կպարզի դատարանը) զոհված հազարավոր մեր երիտասարդներին, Արցախի հանձնածդ բնակավայրերը, Հայաստանի սահմանների նկատմամբ թշնամու ոտնձգությունները անտրտունջ հանդուրժելը և մեր որդիներին Բաքվի բանտերում կտտանքների ենթարկող, մեր հազարամյա մշակութային արժեքներն Արցախում ոչնչացնող թշնամու հետ թուլամորթ, վախկոտ տեսակիդ սիրախաղերը կեղծ խաղաղասիրական կոչերի ներքո, երբ թշնամին մինչ այսօր հոխորտում ու սպառնում է հայ ժողովրդին:

Քեզ այլևս ոչ ոք չի հավատում, որովհետև դու ստել ես ողջ պատերազմի ընթացքում, ստել ես դրանից հետո, ստում ես հիմա:

Սուտը քո էությունն է, և երբ այն հատել է նաև Հայաստանի սահմանները, քո խղճուկ տեսակը անհանդուրժելի է դարձել մեր երկրի գործընկերներին ևս, ու նրանց կոշտ պատասխանը չի ուշացել:

Երբ Արցախյան հիմնախնդրի բանակցային պատմությունը լսում էիր հայ ժողովրդի թշնամի, իսկ քեզ համար՝ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից, պարզ է, որ դա պիտի դառնար քո միակ ճշմարտությունը:

Պաշտոնավարմանդ առաջին իսկ պահից անամոթաբար ստեցիր՝ հայտարարելով, թե բանակցություններ չես վարում Ալիևի հետ, այլ ընդամենը հանդիպումների ժամանակ ծանոթանում ես բանակցային պատմությանը:

Սուտը բացահայտվեց, երբ Մոսկվայում 2020 թվականի ապրիլի 21-ին կայացած` Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ և միանշանակ հայտարարեց, որ կողմերին դեռևս 2019-ի ապրիլին ներկայացվել է նոր նախագիծ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ:

Բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները այդպիսով հօդս ցնդեցին. Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չհերքեց Լավրովի հայտարարությունը, քանզի դա իրականություն էր, որը ՀՀ ապազգային իշխանությունները թաքցնում էին սեփական ժողովրդից Հայաստանում և Արցախում:

Սա ստերի շարքից հերթականն էր, ցավոք:

Ապագա կապիտուլյանտը հաջորդ հրեշավոր սուտը պիտի ասեր և պաշտոնապես հերթական ապտակը ստանար, այս անգամ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով մեկնաբանելով Հայաստանի վարչապետի «44-օրյա պատերազմի ծագումը» տխրահռչակ հոդվածը, որտեղ կապիտուլյանտը մասնավորապես նշել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, հստակ հերքել էր, ընդգծելով. «...հաստատել, որ Ռուսաստանը առաջարկել է միայն հենց այնպես վերադարձնել յոթ շրջանները և մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։

Սա ևս իրականությունն էր, որին համանախագահող մյուս երկրները չառարկեցին՝ բացահայտելով ՀՀ կառավարության ղեկավարի աթոռն զբաղեցնողի անպատասխանատու և ստախոս էությունը:

Երկրի վարչապետի աթոռն զբաղեցնելուց հետո կապիտուլյանտը միտումնավոր կերպով ի չիք դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններն ու խարխլեց կառուցված` հայկական կողմի ամուր բանակցային դիրքերը:

«Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի ապիկար ու պոպուլիստական գործելաոճի պատճառով բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները` դրանով իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բոլոր դրույթները:

Սեփական խղճուկ դիրքերից մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում դեռևս 2018թ. ապրիլի 17-ին ասածը՝ եզրակացություն է անում, թե. «Մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է ընդունեի՞նք Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները Ղարաբաղի հարցում, պետք է շարունակե՞ինք Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթացը»:

Մեկը հարցներ՝ այդ ի՞նչ մանիպուլյատիվ հնարքով Սերժ Սարգսյանի խոսքերը հանկարծ դարձան «Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթաց»: Այդքան լսել, լսել էր, գոնե խելք ունենար այս անգամ էլ լսեր իր «կիրթ» գործընկերոջը՝ Ալիևին, որը Սերժ Սարգսյանի և Արցախի մյուս հերոսների ազատագրած ու կապիտուլյանտի կոտրած ձեռքով հանձնված Քաշաթաղ այցի ժամանակ հրապարակավ հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձավ «Հայաստանի կապիտուլյացիայի ճանաչումը» և Ադրբեջանին թույլ տվեց վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները:

Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները: Սա բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառն էր:

Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, Ադրբեջանը բավարարվում էր դրանով, Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ անկախություն կստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները կմնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ:

Բայց ես մերժեցի այս առաջարկը»:

Կապիտուլյանտը այդ ժամանակ էլ ստախոսության համար ապտակ ստացավ և լռեց, որովհետև ասելիք չուներ:

Հարցնում ես, թե 2018 թվականի մայիսից, երբ դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ վարչապետ էիր, ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանը և իր թիմակիցները պնդում, որ եկել ես հողերը հանձնելու, որտեղի՞ց գիտեին և ինչո՞ւ էին հայտարարում, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Պատասխանը մեկն է՝ քո անցած ամբողջ ճանապարհը, Արցախի հարցում երբևէ արտահայտած մոտեցումներդ, թերթոնիդ հոդվածներն ու հայտարարությունները միայն այդ եզրահանգմանն էին բերում:

Նույն 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցությունները կանգնած են Ադրբեջանի պատճառով: Իսկ երբ դուք եկաք իշխանության, միտումնավոր կերպով, «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» ցինիկ հայտարարությամբ, ինքներդ բանակցային գործընթացը տարաք այն ուղղությամբ, որ Հայաստանը դարձրիք ապակառուցողական կողմ, որի պատճառով վերջին պատերազմում ԵԱՀԿ ՄԽ ոչ մի երկիր ագրեսիայի ենթարկված Հայաստանին չպաշտպանեց: Սրա ուղղակի վկայությունն է նաև համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության

այն հատվածը, որտեղ նա, խոսելով բանակցային պատմության մասին, ասում է. «...Թեև ամբողջական համաձայնության հասնել հնարավոր չի եղել, սակայն ամենից կարևորն այն է, որ բանակցությունները ընթացել են մշտապես մինչեւ 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց»:

Այս զազրելի ստերի ու մանիպուլյացիաների շարքն անվերջ է, բայց պոպուլիստ մանիպուլյատորին դա քիչ է հետաքրքրում: Կարևորը սուտն անընդհատ կրկնելն է, և իր համոզմամբ՝ հասարակությունն այն ի վերջո կընկալի որպես ճշմարտություն: Չէ՞ որ այս հնարքը բազմիցս հաջողությամբ կիրառել է:

Սակայն, ինչպես ասում են՝ ստի ոտքերը կարճ են, ինչպես և դու ես կարճամիտ, կապիտուլյա՛նտ:

Խաբեությամբ այլևս չես մոլորեցնի մեր ժողովրդին:

Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը»: