նիկոլի աներձագ Հրաչը նորմալ է համարում դիպուկահարների տեղակայում Երեւանի կենտրոնում
Այս պահին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում «Հայրենիքի փրկության շարժման» ամեն մի վրանում կանգնած է 4-5 հոգի։ Նրանք ասելիք չունեն ՀՀ քաղաքացիներին, անգամ հանրահավաք չեն կազմակերպում։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ ընդդիմությանը հարցով դիմելով․ «Եթե Նիկոլ Փաշինյանի օրոք չեք ուզում արտահերթ ընտրությունների գնալ, ապա ու՞մ օրոք եք ուզում»։
Դիտարկմանը, թե շարժումն ուզում է խորհրդարանն իր առաջարկած թեկնածուին ընտրի, որն էլ կկազմակերպի ընտրությունը, պատգամավորը հակադարձեց․ «Իսկ ժողովուրդը դա ուզո՞ւմ է»։
Հարցին, թե ինչպե՞ս են որոշել, որ ժողովուրդը հենց Փաշինյանի ղեկավարմամբ է ուզում արտահերթ ընտրությունների գնալ, Հակոբյանը նշեց․ «Երկու շաբաթ է՝ ընդդիմությանը տրված են բոլոր հարթակները, որպեսզի եթե կա հանրային բողոք, դա գեներացնեն։ Բայց եթե որևէ ձևով չեն գեներացնում, նշանակում է՝ նման հանրային պահանջ չկա»։
Արդյոք դա վստահության նշա՞ն է, երբ Փաշինյանը պետական գերատեսչություններ, նախագահական է գնում ոստիկանական զորքով և դիպուկահարների ուղեկցությամբ, դա նորմա՞լ է՝ հարցին Հակոբյանն արձագանքեց.
«Այն պարագայում, որ հարթակներից հնչում են հայտարարություններ, որ Նիկոլ, այս ժողովուրդը կգա քո հետևից, երբ արվում են գնդակահարության պերֆորմանսներ, սպառնալիքներ են հնչում, պնդում ու հաստատում եմ, որ այդ ամենը նորմալ է։ Դրանով մենք պետության անվտանգությունն ենք ապահովում»։
Պատգամավորին հիշեցրինք, թե ինչպես էր պատերազմից հետո Փաշինյանը խոսում քաղաքացու վրեժի մասին, դա սպառնալիք չէ՞ր։ Հակոբյանը հիշեցրեց ԱԺ նախագահի վրա հարձակումը և նաև դրանով պայմանավորեց Փաշինյանի՝ ոստիկանական զորքով և դիպուկահարներով պաշտպանությունը։
Ի վերջո, քաղաքական այս ճգնաժամն ինչպե՞ս պիտի հանգուցալուծվի, երբ իշխանությունը գնում է արտահերթ ընտրությունների, բայց ընդդիմությունը շարունակում է փակ պահել փողոցները։ «Բաղրամյան և Դեմիրճյան փողոցում հավաքված մարդիկ ուղղակի երազում են, որ ոստիկանները որևէ ձևով բացեն այդ փողոցն ու իրենք տուն գնան։ Տպավորություն է, որ իրենք կրակն են ընկել իրենց արած ակցիայի ձեռքը»,- ասաց Հրաչյա Հակոբյանը։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են