Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ Լարիջանի Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. Պեսկով Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին ԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ) Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկել Տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը) Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Պապիկյան Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում

Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղում

Գեներալ ներկայացնողն ակտիվ ՔՊ-ական է. Ռուբեն Մելիքյանը՝ Կապանի դիրքերի տեսանյութի շուրջ գործընթացների մասին

Սյունիքի մարզի Կապանի դիրքերից երեկ՝ մարտի 14-ին, տարածված աղմկահարույց տեսանյութի հետ կապված կեսգիշերին Ռազմական ոստիկանություն հրավիրված հենակետի պատասխանատու, կամավորական Արտակ Հարությունյանը բանավոր ձեւով ներկայացրել է դիրքում առկա բոլոր խնդիրները։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Ներկայացվել են նաեւ այն խնդիրները, որոնք տեսանյութում չկան։ Մենք նախընտրեցինք գրավոր բացատրություն այդ պահին չտալ այն պատճառով, որ մեզ համար անհասկանալի էր այդ շտապողականության պատճառները։ Չենք բացառում, որ մոտակա 1-2 օրերի ընթացքում նորից հրավիրվենք, համաձայնության գանք եւ գրավոր բացատրություն տրվի»,- նշեց փաստաբանը։

Մելիքյանի խոսքով՝ այդ հրապարակման կապակցությամբ քրեական վարույթը որոշակիորեն անհասկանալի է. «Դա այն պարզ պատճառով, որ գործ ունենք ամբողջությամբ հակառակորդի կողմից դիտարկվող դիրքի հետ, եւ այնտեղ որեւէ գաղտնիք չի կարող լինել»։

Ռուբեն Մելիքյանը չբացառեց, որ այդ գործընթացում կա նաեւ քաղաքական բաղադրիչ. «Որովհետեւ ակնհայտ փաստերը հերքում էր իմքայլականը, որը որպես գեներալ ներկայացող, զինվորական համազգեստ հագած տղամարդ էր։ Ամենատարրական բանը, որ տեսանյութում ասվում է՝ ցուրտ է, բայց հերքում ու ասում են՝ ցուրտ չի, իսկ մարդկանց բերանից գոլորշի է դուրս գալիս»։

Հարցին, իր կարծիքով, հնարավո՞ր է, որ դեպքի առթիվ հարուցվի քրեական գործ ու Արտակ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում կայացվի, Ռուբեն Մելիքյանը չբացառեց.

«Երեկ արդեն զգացվեց քաղաքական կողմն այս ամենի։ Կոնկրետ բավականին ակտիվ իմքայլականը, որը ներկայանում էր որպես գեներալ, փորձում էր ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր տարածում։ Այդ պատճառով քաղաքական որոշակի ճնշումների հետեւանքով քաղաքական հետապնդումը չի բացառվում։ Այնուամենայնիվ Ռազմական ոստիկանությունում մեզ նման հեռանկարի մասին որեւէ մտավախությանը տեղ չտվեց»։

Հարցին՝ արդյոք Արտակ Հարությունյանը զղջո՞ւմ է դիրքի պայմանները նկարահանելու համար, Մելիքյանն ասաց. «Նա ընդհանրապես չի զղջում նկարահանելու համար։ Նշեմ, որ դա հրապարակմանը չի վերաբերում, որովհետեւ հրապարակման վերաբերյալ Արտակ Հարությունյանի մոտ նույնպես հարցեր կան»։

Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ այդ հրապարակման արդյունքում որոշ խնդիրներ արդեն իսկ լուծվել են տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով։

Փաստաբանը պատմեց, որ կամավորական Արտակ Հարությունյանը զինվորականների ընտանիքից է. «Նրա հայրը եղել է զորամասի հրամանատար, Արցախյան առաջին պատերազմում զոհվել է իր եղբայրը։ Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը լավ պատկերացնում է զինվորական գործը եւ պատասխանատու է մոտենում իր հարցերին։ Նա արտասահմանից եկել ու մասնակցել է պատերազմին, հիմա էլ կամավորական հիմունքներով շարունակում է իր ծառայությունը»։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվեց եւ բուռն քննադատությունների առիթ դարձավ մի տեսանյութ, որում Սյունիքի մարզի դիրքերից մեկում զինծառայողը բողոքում էր դիրքի պայմաններից:

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ հայտնել էր, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերեւույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու եւ ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով: