Հապաղելու ժամանակ չունենք. հայրենիք ենք կորցնում, և այս չարի իշխանության դեմ պայքարը օրվա պահանջ է. Արտակ Թովմասյան
Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության հրաժարականի պահանջը չի սակարկվում և չի քննարկվում։ Դա ժողովրդական պահանջ է, որը պետք է րոպե առաջ իրականացվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:
«Սիրելի հայրենակիցներ, մենք թևակոխել ենք մեր ազգի արժանապատվության, գոյության համար մղվող պայքարի վճռական փուլ։
Նիկոլ Փաշինյանը դարձյալ ապացուցում է, որ իր համար գոյություն ունեն միայն նեղ անձնական և կլանային շահեր։ Նա ի վիճակի չէ ըմբռնելու աղետը, որ բերել է հայ ազգի գլխին` իր ապիկար և ապաշնորհ քաղաքականության պատճառով։ Նոր Հայաստանի մասին հեղափոխական հարթակից բարբաջող Նիկոլը Հայաստանը կառավարում է «Նիկոլի թվի» մեթոդներով, և այդ մեթոդների հետևանքով` մենք հայտնվել ենք «Նիկոլի թվում»` գրանցելով պատմական հետընթաց։
Էլ ի՞նչը պետք է տապալի Նիկոլը, որպեսզի ազգն արթնանա։
Պատերազմը քի՞չ էր, մի ամբողջ ազգի գաղթականի վերածելն ու բարոյազրկելը քի՞չ էր, համավարակի դեմ պայքարը տապալելը քի՞չ էր, Հայաստանը բոլոր հնարավոր և անհնարին հարթակներում խայտառակելը քի՞չ էր...
Ժամանակն է` գիտակցելու, որ Նիկոլի միակ առաքելությունը ավերելն է, և, հանուն արդարության, նշենք` իր առաքելությունը նա պատվով է կատարում։
Նա պատերազմի 44 օրերի ընթացքում անդադար և առանց խղճի խայթի ստել է սեփական ժողովրդին, մանիպուլացրել, խաղացել ազգային զգացմունքների, հայրենասիրության և հայի` որպես անձնազոհ տեսակի հետ, ոտնահարել ընտանեկան և հոգևոր արժեքները։ Ահա այստեղ է սիմվոլիզմը, ահա թե ինչու ենք մենք մեզ համար 44 օր սահմանել ապիկար իշխանությանը պետության ղեկից հեռացնելու համար։
Սակայն, նրա ավերիչ ձեռքը բռնելու համար մեզ պետք է ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների աջակցությունը։ Մեզ համահայկական ներուժի գեներացիա է պետք։ Սփյուռքին պետք է բացատրենք, որ հապաղելու ժամանակ չունենք. հայրենիք ենք կորցնում, և այս չարի իշխանության դեմ տեղային պայքարը օրվա պահանջ է։ Համախմբվենք և լսելի դարձնենք մեր ձայնը։ Միասին մենք կարող ենք:
Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության հրաժարականի պահանջը չի սակարկվում և չի քննարկվում։ Դա ժողովրդական պահանջ է, որը պետք է րոպե առաջ իրականացվի։
Միայն Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի դեպքում հնարավոր կլինի կազմակերպել ազատ և արդար արտահերթ ընտրություններ։
Հակառակ դեպքում գործ ենք ունենալու հերթական շոուի և ֆարսի հետ, իսկ գաղտնիք չէ, որ շոուն և ֆարսն այս իշխանությունների միակ ձեռագիրն են ու միակ հավատամքը, որին մենք այսօր վճռականորեն և համախմբված Ո՛Չ ենք ասում և ասելու ենք այնքան ժամանակ, մինչև չհասնենք մեր նպատակին, այն է` ազատագրել Հայաստանը ստից ու կեղծիքից։
ՄԻԱՑԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ,
ՎՍՏԱՀ ԵՂԻՐ` ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են