Նախկին հյուպատոս. Փաշինյանը գիտեր, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Խաչատուրովի դեմ դատավարություններն անհետեւանք չեն մնա
Մեր դիվանագիտությունը վարկաբեկվել չի կարելի՝ ասելով, որ այն ոչինչ չի արել եւ որ ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Ոչ, պարոն վարչապետ, մենք շատ ձեռքբերումներ ունենք: Այդ դու մեր դիվանագիտությունը զրոյի հացրեցիր: Այս մասին մարտի 13-ին ԱԳՆ շենքի մոտ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:
«Ամեն ինչ կախված է այն քաղաքականությունից, որը դու (Փաշինյան - խմբ.) թելադրում ես: Այսօր մեր դիվանագիտությունը միջազգային ատյաններում չի բարձրացնում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցը եւ չի արձագանքում Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքներին: Մենք հաղթած դիվանագիտություն ունենք: Պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է, իսկ երկրի թիվ մեկ դիվանագետը պետության ղեկավարն է, ով եւ առավելագույն պատասխանատվություն է կրում ձախողումների համար: Նա փչացրեց հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ:
Նա հիանալի հասկանում էր, որ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի ՀԱՊԿ-ի վարկաբեկումը: Նա գիտեր, որ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցումը չի կարող առանց արձագանքի մնալ: Նա տեղյակ էր ՀԱՊԿ նախազգուշական նամակին Անվտանգության խորհրդի քարտուղարի անունով, որը ոչ մի կերպ չէր համագործակցում իր գործընկերների հետ: Նա հասկանում էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը չի կարող աննկատ մնալ: Նա հասկանում էր, որ Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները չի կարելի փչացնել»,- ասաց նա:
Կարապետյանի խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունը պետք է անհապաղ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պատերազմի կոչերը եւ ռազմաշունչ հայտարարությունները դատապարտող բանաձեւ ընդունելու կոչով, քանի որ վաղը կարող է շատ ուշ լինել:
«Ես մեր դիվանագետներին կոչ եմ անում հեռացնել պետության ղեկավարին: Հայաստանին նոր, արժանի բանակցող է պետք»,- եզրափակեց նա:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են