ՀՀԿ-ի նկատմամբ գյումրեցին անտարբեր է
Գյումրիում նախընտարական կրքերը գնալով թեժանում են: Ապրիլին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ իշխանական կողմի §դաբրո¦ ստացած թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում ընտրազանգվածի աչքին եւս մեկ անգամ լրացուցիչ ներկայանալու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պատգամավորների թեկնածուների գրանցման մեկնարկին զուգահեռ, հավանական թեկնածուների մոտ շարունակում են հարցերի անորոշ պատասխաններ մնալ:
Բանն այն է, որ հանրապետական կուսակցությունը, մասնավորապես Գյումրիում որոշ թեկնածուների ռեյտինգային ցուցակով առաջադրվելու հետ կապված, չի տվել իր վերջնական համաձայնությունը: Սրանով պայմանավորված՝ այն թեկնածուները, ովքեր դեռ հստակ չգիտեն իրենց անելիքները, սկսել են ժողովրդին եւս անորոշության մեջ գցել:
Նրանց ամենօրյա զուր եւ փոփոխվող խոստումները, վախվորած գործողությունները, գյումրեցի ընտրողին օրեցօր ավելի է հուսալքում: Թեկնածուների չկողմնորոշվածությանը եւ քաղաքական ճամբարների անընդհատ փոփոխությանը գյումրեցին սկսել է անտարբեր վերաբերվել:
Աղքատ քաղաքի բնակիչներին այլեւս չի հետաքրքրում, թե որ թեկնածուն ինչ քաղաքական ուժով է ընտրություններին ներկայանալու. «Ով էլ ընտրվի իր համար է միայն լավ լինելու: Մեր մասին մտածող չկա: Ես սովետական երկրում ապրած մարդ եմ՝ լավ եմ ապրել, կյանք եմ տեսել: Հիմա, որ սրանք խոստումներ են տալիս կամ այս կուսակցությւոնից դուրս են գալիս ու մտնում՝ մյուսը, ինձ էլ չի հետաքրքրում: Շատ բան եմ լսել, բայց 30 տարի է դոմիկի մեջ եմ ապրում»,- մեզ հետ զրույցում ասաց գյումրեցի տարեց Ստելա Խաչատրյանը:
Գյումրիում այլեւս չեն զարմանում, որ ընդդիմադիրը կարող է մեկ օրվա ընթացքում դառնալ իշխանական կամ հակառակը: Գյումրեցիները սա համարում են §անձնական շահով¦ պայմանավորված քաղաքականություն: Իրենց ասածը հիմանավորում են ՀՅԴ-ի իշխանամետ դառնալը՝ սահմանադրական հանրաքվեի նախաշեմին, միաժամանակ հիշելով իշխանության հասցեին հնչեցրած բացասական կարծիքները:
Քիչ, թե շատ՝ գյումրեցիները փոփոխության հույսեր կապում են ընդդիմադիր ուժերի եւ դաշինքների հետ:
Դավիթ Կարապետյան


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...