Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Վերլուծական

Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը

Փաշինյանի իշխանության առանցքային բրենդներից մեկը Մարտի 1-ի գործն էր։ Ստի, կեղծիքի, անօրինական հանձնարականների, դատարանների վրա գռեհիկ բռնաճնշումների միջոցով Փաշինյանը կազմակերպում էր մարտի 1-ի քննությունն ու դատավարությունը։

Մասնագետների և առավել կրթված շերտի համար այդ գործը սպառված էր ի սկզբանե, երբ մարտի 1-ի գործը բացահայտված լինելու հայտարարության հիմքում ոչ մի արժեքավոր ապացույց չկար։

Այսօր այն, ըստ էության, կարելի է համարել ոչ թե սպառված, այլև ավարտված։ Դատավարությունը դուրս է հասարակության օրակարգից, այս գործով հասարակությանն այլևս չես շեղի, չես զբաղեցնի, քարոզչությունը չի աշխատում, դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար։

Հուսանք, որ 2021թ-ի առաջին իսկ նիստերում դատավորն այն կկրաճի։ Սա պետական մակարդակով այլևս չի ունենա մեծ աժեք, քանի որ դե ֆակտո այդ գործը կարճված է։ Բայց դե յուրե դա անելով դատավորը գոնե անձնապես իրեն դուրս կդնի հետագա անխուսափելի պատասխանատվությունից։

Մարտի 1-ից մինչև Եռաբլուր

Դեկտեմբերի 19-ի «Եռաբլուրի գրավումը» պարզ ցույց տվեց, թե ինչ տրամաբանությամբ են զարգացել իրադարձությունները նաև մարտի 1-ին։ Սրա մասին երկու օր շարունակ խոսում էր ողջ սոցիալական մեդիան։ Մեծ հաշվով, հենց այդ օրը Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց։ Դա քննչական էքսպերիմենտի պես մի բան էր. հանցագործը վերարտադրում էր իր հանցանքը։ Եթե դեպքերը տեղի ունենային Մյասնիկյանի արձանի դիմաց, ապա պատկերը կլիներ 100 տոկոսանոց։

Եռաբլուրի մոտ Փաշինյանի մուտքը թույլ չտալու նպատակով հավաքված զոհվածների հարազատների և ազատամարտիկների նկատմամբ կիրառված բիրտ ուժը, նրանց գետնելով ճանապարհ բացելը, ցույց տվեց, որ Փաշինյանը երբեք չի խուսափել մարդկանց միմյանց դեմ հրահրելուց։

Մարդկանց և ոստիկանների հետևում թաքնված Եռաբլուր այցելող Նիկոլին չէր անհանգստացնում հնարավոր բախումները, այնպես, ինչպես չէր մտահոգում մարդկանց ճակատագրերը 2008թ. մարտի 1-ին։ Նա մարտի 1-ին մարդկանց քարերով, փայտերով զինվելու կոչեր էր անում։ Միաժամանակ քաջալերում էր ոստիկանների նկատմամբ կիրառվող բռնությունները և հավաքվածներին ավելի հրահրում. «տղերք, չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվում, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ եք խլում»։ Հիմա պարզապես ոստիկանները իր կողմից են և նա այդպես «փառավորված հոգով», զենքերով ու պաշտպանության հատուկ միջոցներով, հազարավոր ոստիկաններով շրջապատված բարձրացավ Եռաբլուր։

Ինչպես մարտի 1-ին, այնպես էլ դեկտեմբերի 19-ին Փաշինյանն անտեսեց հասարակության մեջ կտրուկ լարվածություն մտցնելու անթույլատրելիության վերաբերայլ զգուշացումները։ Այդ մասին նրան զգուշացնում էին նաև Նիկոլի մերձավորներից, բայց նրա պլաններն այլ էին։ Ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին,երբ իր հետ նույն հարթակում գտնվողներից ոմանք /օրինակ՝ Դավիթ Շահնազարյանը/ նախազգուշացնում էին, որ մարդկանց հրահրելը կբերի անկառավարելի հետևանքների, նույն անտարբերությամբ և սառնասրտությամբ նա մարդկանց տարավ ընդհարման։ Հիմա հասկանալի՞ է, թե ինչպես եղավ մարտի 1-ը։

Չի կարող մարտի 1-ի գործի քննությունը շարունակվել առանց այս բացահայտ փաստի քննության։ Չի կարող անտեսվել նաև վիկիլիքսյան գաղտնազերծված տվյալները, համաձայն որի ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակում նշել է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։

11.03.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպությունների, ներկայացնում են ձերբակալվածներին և նշում, որ իշխանությունները փորձում են գտնել և ձերբակալել նաև Նիկոլ Փաշինյանին։ Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN208_a.html

Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի չփոփոխվող մոլուցքը

2008-ին Փաշինյանի պլաններում մեծ ավերածություններն էին, միայն դա հնարավորություն կտար նրան գալ իշխանության։ 10 զոհը նրա համար տապալում էր, այնպես ինչպես պատերազմը առանց ծանր կորուստների շուտ կանգնեցնելը։ 500 զոհի պայմաններում կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը, բայց նա չհամաձայնվեց դրան՝ « պնդելով» 5 հազարի վրա։

Մարտի 1-ին նրան կանգնեցրեց ուժեղ ձեռքը, ու թույլ չտվեց որ Երևանի փողոցներում լինեն հարյուրավոր զոհեր։ Հենց դրա համար այդ ուժեղ ձեռքին հետագայում մեղադրեցին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Զարմանալիորեն մարտի 1-ի ընդհարումները կանխելու համար Քոչարյանին մեղադրողները հետագայում Փաշինյանին սկսեցին քաջալերել ասֆալտին փռելու, գետնին պառկեցնելու նախաձեռնություններում։ Նույն մեղադրողները մի քանի օր առաջ հիացած էին ԱՄՆ իշխանությունների կողմից ուժի կիրառելու փաստով՝ կարևորելով երկրում ուժեղ իշխանության, ուժեղ ձեռքի առկայությունը։ Այդպիսին են երկակի ստանդարտները, որոնցով առաջնորդվում է մեր հասարակությունը։ Վիկիլիքսյան նամակագրությունը բացահայտում է, որ մարտի 1-ին, նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, Ռ. Քոչարյանը փորձել ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ, բայց դա Փաշինյանի համար մահացու փաստ էր և դատաիրավական մեքենային նա արգելել էր դա հաշվի առնել։

Վիկիլիքսյան հրապարակումները բացահայտում են, որ նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից, երբ շատ օպերատիվ են գործել ամերիկյան կողմը, ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։ Քոչարյանն, ըստ էության, համաձայնել է ամերիկյան միջնորդությամբ ընդդիմության բոլոր պայմաններին, միայն թե հնարավոր լինի խաղաղ հանգուցալուծման։ Եվ այս բացառիկ հնարավորությունը բաց է թողնվել։

01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է մարտի մեկին Ազատության հրապարակում ցուցարարներին ոստիկանության կողմից ցրելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նա նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30000 ցուցարար, որոնք շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները…

/https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN179_a.html/

Այսօրվա ԱՄՆ իշխանությունների գործողություններով հիացողների կողմից քսաներեք տարի շարունակ շահարկվեց մարտի 1-ի ողբերգությունը՝ ի վերջո հանգեցնելով գործի բացահայտման իմիտացիայի։ Իշխանությունը ներգրավեց հնազանդ իրավապահ համակարգը, իսկ իրավապահները համարձակություն չունեցան զգուշացնել սխալ ընտրված ճանապարհի մասին։

Քրեական գործ Սահմանադրական կարգը պահպանելուհամա՞ր

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգի տապալման համար։ Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը ՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։ Բայց մինչ ընթանում էր դատավարությունը քրեական գործի քաղաքական պատվիրատուների գործողությունները բազմիցս կարող էին որակվել որպես սահմանադրական կարգի տապալում՝ Սահմանադրական Դատարանի նկատմամբ ոտնձգությունները, հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունը, դատական իշխանության յուրացման փորձերը, դատարանների նկատմամբ ճնշումները։ Սրանցից յուրաքանչյուրը ոչ հեռու ապագայում քրեական գործի հիմք են դառնալու։

Չկա Մանվել Գրիգորյանը

Դատավարության ընթացքում մահացավ Մանվել Գրիգորյանը, որին մարտի 1-ի հարթակն ու հրապարակը ծափողջյուններով էր կանչում։ Վիկիլիքսյան հրապարակումները փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Ընդ որում, քաղաքական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ներքաշման վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ԱՄՆ դեսպանատան համար ոչ միայն իշխանությունն է եղել, այլև ընդդիմության ներկայացուցիչները։ Ըստ էության փորձ էր արվել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար նաև այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։

13.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակում նշում է, որ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանն աջակցում է Տեր-Պետրոսյանին և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին։

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN117_a.html

Ցավոք, Մանվել Գրիգորյանը այլևս չի կարող անձամբ պատմել, թե ովքեր և ինչ էին իր հետ պայմանավորվել։ Թեև շրջանառող լուրերի համաձայն, մահից առաջ գեներալ Մանվելը թողել է իրականությամ մասին կարևոր ձայնագրություններ։

Ամփոփում

Մարտի 1-ի գործի առանձնացված մասով սահմանադրական կարգի տապալման գործի վարույթը պետք է կարճվի։ Որևէ դատարան չունի հնարավորություն այս գործով վերջնական դատական ակտ կայացնելու, որովհետև գործը դատարան է ներկայացվել թերի, խախտումներով, քաղաքական պատվերի արդյունքում։ Այս գործը մի օր պետք է կարճվի։ Դա է լինելու այս գործի տրամաբանական ավարտը։ Իսկ քրեական գործի մնացած մասով պետք է ընդգրկվի նոր մեղադրյալ։

 

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ