Կապանում ՕՐՕ դաշինքին դիմավորեցին աղ ու հացով, ճանապարհեցին՝ խաղաղության աղավնիներով
Այսօր Սյունիքի մարզում ավարտվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզչությունը: Դաշինքի թեկնածուները նախ եղել են Ագարակ, Մեղրի քաղաքներում, ապա` մարզկենտրոն Կապանում:
Կապանցիներին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուները իրենց գաղափարախոսությունը ներկայացրեցին կենտրոնական հրապարակում, որը բազմամարդ էր:
Դաշինքի ներկայացուցիչներին կապանցիները դիմավորեցին աղ ու հացով, որից հետո Օհանյանը, Օսկանյանը եւ Մարտիրոսյանը շրջեցին հրապարակում, լսեցին քաղաքացիների հարցերը՝ տալով բավարար պատասխաններ: Անլուծելի հարցերին խոստացան լուծում տալ ընտրություններից հետո:
Վերջում՝ կապանցիները հաղթանակ մաղթելով ՕՐՕ դաշինքին եւ ի նկատի ունենալով դաշինքի համակիրների հետ տեղի ունեցած դեպքերը Ջրառատ գյուղում, քարոզչության ավարտին երկու ճերմակ աղավնի թռցրեցին Կապանի կապույտ երկնքում:
Դավիթ Գասպարյան
Top-News.am