Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ)
Այս թեմայով
- Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ)
- Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
- «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին
- Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում:
Այս մասին հայտնել է Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանը։
«Երբ մենք գնացել էինք Կառավարություն, վերջում երբ ես ուշ էի դուրս եկել, ինձ ասել, խոսատցել էին, որ 2 օրից հետո մենք հստակ մի հատ տվյալ կասենք ձեզ։
Կառավարությունից ինձ ասել են, որ գնացեք, ժողովրդին ասեք 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում»,-ասել է նա։
Նրա խոսքով` խոստացել են, որ երկու կողմերը հենց սահմանազատում անեն, ժողովրդի կարծիքը հաշվի կառնեն. ինչպես անել, որ իրենց տներին չխանգարի։
«Նախնական հաշվարկով, սահմանազատումից հետո Ադրբեջանին 2 տուն էր անցնում, բայց ևս 8-9 տուն շատ մոտ է այդ սահմանին, անհնար է այնտեղ ապրելը»,-ասել է նա։