Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Մենք պարտավոր ենք պատասխանել Իրանին և կանենք դա. Նեթանյահու Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը «Ուղեղլվա»․ Մաս 4․ Ես երբեք չեմ մոռանում, որ այ այստեղ հայտնվել եմ ձեր շնորհիվ․ Փաշինյանը՝ 2018-ին ԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Իրանին Իսրայելի հնարավոր պատասխան հարվածին. FT Այրվել է 850 ծառ, պատճառվել միլիոնավոր դրամների վնաս Իսրայելի բանակը հարավային Լիբանանի 37 բնակավայրի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Կոնգրեսի շուրջ 60 անդամներ Բլինքենին կոչ են արել ապահովել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը ԵՊՀ-ից մերժել են հանրայնացնել հաստիքների աշխատավարձերը Բագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինչպե՞ս հայտնվեց մի քարտեզ, որի մասին ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում չգիտեին․ Գեղամ Նազարանը՝ Փաշինյանին Ուկրաինայում պшտերшզմի, Մոլդովայում և Վրաստանում ընտրությունների արդյունքները կորոշեն Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի

Ռուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛ԲրայենԼիբանանն Իսրայելի գործողությունների պատճառով հետաձգել է ուսումնական տարվա մեկնարկըԴոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ըԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին (տեսանյութ) Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին՝ Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու կոչի համարԱյն իշխանությունը, որը իր գործողություններով հանգեցնում է կործանման, կորցնում է կապը Աստծո հետ. Արշակ ՍրբազանԻսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համարԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. ԱսադՄոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ«Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ենԱրարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացելՏարածքների շուրջ առևտուր չի լինելու. Զելենսկին՝ ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման մասինԱդրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերըԵրևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելԼիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդըՄասկը մասնակցել է Թրամփի հանրահավաքին՝ հայտարարելով, որ վերջինս պետք է հաղթի ընտրություններումԼաս Վեգասում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է բռնկվել (տեսանյութ)Մենք պարտավոր ենք պատասխանել Իրանին և կանենք դա. ՆեթանյահուՄի քանի հարյուր բեռնատար է սպասում, որ մտնի ՀայաստանԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալՁերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետըՈստիկանները Սյունիքում՝ Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԹուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն եւ պատանդ վերցրել աշխատակիցներին«Ուղեղլվա»․ Մաս 4․ Ես երբեք չեմ մոռանում, որ այ այստեղ հայտնվել եմ ձեր շնորհիվ․ Փաշինյանը՝ 2018-ինՀոր ընկերը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել հետը. մանրամասներ 26-ամյա իրանցի աղջկա ինքնասպանությունիցCitroen-ը Փարիզի ավտոսրահում արմատապես նոր ​​կոնցեպտ ավտոմեքենա կներկայացնիԱրվեստի գործերի բնօրինակն ուղեղը 10 անգամ ավելի արագ է խթանում, քան վերարտադրանկարըԱշխարհի հարուստների վատ սովորություններըՕգտատերերն ավելի հաճախ են գնում նոր Android սմարթֆոններ, քան iPhone-ներԴելֆինները ժպտում են միմյանց հետ խաղալիս.Iscienceէրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցին համայնքում խաչերթ կանցկացնիՆոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի որդին էԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Իրանին Իսրայելի հնարավոր պատասխան հարվածին. FTՀայաստանը Ֆրանսիայում դեսպանության նոր շենք է գնել 23 միլիոն եվրոյովԿրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ կա վիրավորԱյրվել է 850 ծառ, պատճառվել միլիոնավոր դրամների վնաս Ոստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է մաս 226Իսրայելի բանակը հարավային Լիբանանի 37 բնակավայրի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվելՊատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն ԱշոտյանՈվքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնիցՀս. Կորեան միջուկային զենք կկիրառի, եթե ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն լինի. Կիմ Չեն ԸնԱյդ իրադարձությունները կարելի է գնահատել որպես սիտուացիոն փոքրիկ հաղթանակ13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնինԻրանում երկրաշարժ է տեղի ունեցելԱրսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով

Մենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունն ու միշտ ստանում ենք «Հայաստանն առանց հայի» արդյունքը․ Վահե Հովհաննիսյան

Մեր ողջ պատմության ընթացքում մենք իքս երրորդ ուժին փորձում ենք հեռացնել Հայաստանից, բայց միշտ ստանում ենք «Հայաստանն առանց հայի» արդյունքը։

Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Հայաստանն առանց խելքի․

Պատերազմից հետո ընդդիմությունը «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսով ուզում էր հեռացնել Նիկոլին։ Հիմա Նիկոլն ուզում է մնալ իշխանության՝ «Հայաստանն առանց ռուսի» կարգախոսով։

Մեր ողջ պատմության ընթացքում մենք իքս երրորդ ուժին փորձում ենք հեռացնել Հայաստանից, բայց միշտ ստանում ենք «Հայաստանն առանց հայի» արդյունքը։ Արցախը արդեն չունենք հենց ա´յս տրամաբանության մեջ։

Ողբերգությունների պատճառն այն է, որ մենք այս բարդ տարածաշրջանում ապրում ենք «Հայաստանն առանց խելքի» տրամաբանության մեջ։ Սա է մեր բոլոր աղետների պատճառը։

Մենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունը։

Այսօրվա անկայուն աշխարհում պետությունների գոյատևման համար երկու գործոն կա՝ կա´մ բնական պաշարներ, կա´մ բնական խելք։ Այսօրվա Հայաստանը չունի ո´չ մեկը ունի, ո´չ մյուսը։ Բայց ողբերգությունն այն է, որ խելամիտ կառավարման հանրային ո´չ հայտը կա, ոչ՝ պահանջարկը։

Ունենք խելոք անհատներ, բայց խելացի համակարգերի խիստ դեֆիցիտ։

Երբ կար հայկական Արցախ ու գործող Լաչինի միջանցք, Ալիևը ձևակերպեց իր պայմանը՝ հայելանման կարգավիճակներ՝ այդ ճանապարհի և Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհների համար։ Հայկական քաղաքական միտքը, ինչպես շատ հաճախ, ֆիդայականությունից այն կողմ չանցավ. իշխանությունը չհասկացավ կամ վախեցավ թեման շարունակել, նրա բազմատեսակ ընդդիմախոսները «ոչ մի ճանապարհ, ոչ մի միջանցք, ոչ մի թուրք, ոչ մի ռուս...»՝ անիմաստ ձայնավարժանքի մեջ էին։ Հասարակությունը՝ մեծից փոքր, խելոքից անխելք, դարձել էր «միջանցքի վկա»՝ առանց հասկանալու, թե խոսքն ինչի մասին է։

Ստացանք դատարկված Արցախ, ստացանք չգործող Լաչինի ճանապարհ, բայց մեզնից ակնկալվող ճանապարհը նույն թափով ուժի մեջ է՝ որպես խաղաղության կոշտ նախապայման։

Արցախի 9-ամսյա շրջափակման փուլում, իսկ դա բավականին լուրջ ժամանակ էր, հայկական քաղաքական, պետական միտքը չգտավ ոչ մի լուծում։ Իսկ դրանք կային։ 9 ամիս մենք ոչինչ չենք արել, ուղղակի սպասել ենք աղետին։ Պարզ չէ՞, որ նման պայմաններում աղետը կգար։

Հիմա նոր պատմական արկածախնդրության փուլն ենք մտնում։ Ունենալու ենք նույն արդյունքը, ու դարձյալ, ճամբարների բաժանված, մեղադրելու ենք՝ թուրքին, ռուսին, արևմուտքին և այլն։ Ու այդպես լինելու է անվերջ, քանի չենք ընդունել, որ մեր տապալումների և ողբերգությունների պատճառը հայն է՝ մեր պետական մտածողությունը, մեր կենցաղային մտածողությունը, մեր պատկերացումները՝ պետության և աշխարհի մասին։

Նոր խելացի ձևաչափեր

Այս իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացումներ։ Մենք կարող ենք ունենալ նորից վատ, այլ որակի վտանգավոր իշխանություն։ Հավանականությունը փոքր չէ։

Առաջիկայում խելացի իշխանություն ունենալու համար այսօր պետք է ձևավորել խելացի ձևաչափեր։ Իրականությունը և անելիքները լիարժեք ճիշտ հասկացող, հնարավոր անսպասելի հաջողության տեսլականը մտքում, և գրագետ, սառը քայլերով, երբեմն՝ համեստ, երբեմն՝ ոչ ստանդարտ քայլերով, դեպի այդ հաջողությունը գնացող միավորներ։ Միայն խելքով է հնարավոր անվտանգ, ժամանակակից, խելացի պետություն կառուցել։

Ինչպե՞ս ձևավորել այդ խելացի միավորները. այս մասին՝ հաջորդիվ»,- գրել է Հովհաննիսյանը։