Գ. Եղիազարյան. Ապացուցեցին, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը լրջագույն ընդդիմադիր ուժ է
«Գուցե կա ձայնագրություն, որտեղ Օսկանյանի տղան ասում է՝ «շան թուլի պես ականջներդ կկտրեմ, եթե հանկարծ գումարը չվերադարձնես»…եթե անգամ նման բան կա, շատ հեշտ է այն ստեղծել, «ձեռք բերել», ցուցադրել եւ Վարդան Օսկանյանին կախել որոշակի խնդիրներից»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
«Դա Օսկանյանի հանդեպ փորձում են իրագործել այն դեպքում, երբ նա այսօր դուրս է եկել գործող իշխանության դեմ»,- հավելեց նա:
«Դրանով ապացուցեցին, որ այդ դաշինքը լրջագույն ընդդիմադիր միավորում է: Ընդդիմությունն արդեն իսկ հետապնդվում է եւ դա ծանոթ ձեռագիր է»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.aravot.am/2017/02/24/859125/
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից