Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Աֆղանստանի հյուսիսում՝ Բալխ նահանգում աֆղանական զինված ուժերի բազայում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 3-ն էլ վիրավորվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Պաժվակ» գործակալությանը։
Ուղղաթիռը կործանվել է տեղական ժամանակով ժամը 7։30-ին «Շահին» ճամբարի տարածքում։ 209-րդ կորպուսի ներկայացուցիչի խոսքով՝ ուղղաթիռը պատկանել է օտարերկրյա ընկերության եւ ուղղվել էր Ֆարյաբ նահանգի ուղղությամբ, սակայն վայր է ընկել եւ այրվել։
Պաշտոնյաների հայտարարության համաձայն՝ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։