Քաբուլի կենտրոնում արկ է ընկել, որի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է
Քաբուլի կենտրոնում շենքի վրա արկ է ընկել, որի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Աֆշար շրջանի 5–րդ թաղամասում հրթիռային արկն ընկել է շենքի վրա, որի հետեւանքով 3 հոգի թեթեւ վնասվածք է ստացել, համաձայն նախնական տեղեկության»,–հայտարարել է աղբյուրը։