Աֆղանստանում 3 չեխ զինծառայող է զոհվել
Աֆղանստանում՝ բագրամիօ օդակայանի մոտ թալիբ-մահապարտի իրականացրած ահաբեկչական պայթյունից զոհվել են ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցության» գործողությանը մասկակցող երեք չեխ զինռառայողներ:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ «երեք զինծառայողները հերոսի մահով են զոհվել» և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Բագրամի ռազմական օդակայանի մոտակայքում ահաբեկչական պայթյունի համար պատասխանատվությունը Թալիբան շարժումն է ստանձնել:
Մահապարտը ռումբը պայթեցրել է այն պահին, երբ չեխ զինծառայողները աֆղանստանցի զինծառայողների հետ համատեղ պարեկություն են իրականացրել ռազմակայանի մոտ: Պայթյունի հետևանքով երկու աֆղանստանցի զինծառայողներ վիրավորվել են:
Ներկայում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահների կազմում ծառայում է 230 չեխ զինծառայող: Չեխիան մտադիր է մինչև 2020 թվականը խաղաղապահների թիվը հասցնել 390-ի: