Աֆղանստանում մզկիթում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել
Աֆղանստանի արեւելքում մզկիթում 2 մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել է 15 մարդ, եւս ավելի քան 40-ը մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է «Փաժվաք» գործակալությունը:
«Գարդեզ քաղաքում երկու մահապարտ ահաբեկիչներ հարձակվել են մզկիթի վրա: Զոհվել է 15 մարդ, 40-ից ավելին՝ վիրավորվել»,- նշված է գործակալության Twitter-ում:
Tolo News հեռուստաալիքն իր հերթին, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, հայտնում է, որ պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, եւս 12-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել: