Այսօր՝ 14 սեպտեմբերի 2024թ., 00:00
5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում Բագարան գյուղի դպրոցի աշակերտները 3 օր է՝ դպրոց չեն հաճախում. բնակիչ Տեղի կունենա արդյոք ընդդեմ եկեղեցու ակցիան Պուտինը Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը Ռուսաստանի և Իրանի առաջնահերթ նախագծերից մեկն է անվանել Ավինյանի դրամական միջոցները տարեցտարի աճել են Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Սամվել Բաբայան Գուցե ՀՖՖ-ն, պատգամավորին սաստելուց բացի, հետաքննություն անցկացնի Google Maps-ի միջոցով հանգստի վայր փնտրող տղամարդը հայտնաբերել է նախկինում անհայտ երկնաքարի խառնարան Գիտնականները Չինաստանում նախկինում անհայտ վիրուս են հայտնաբերել տիզից խայթված հիվանդի մոտ Գիտնականները Երկրի հեղուկ միջուկում փքաբլիթի տեսքով առղծվածային կառուցվածք են հայտնաբերել Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում՝ ինչու է ՆԱՏՕ-ն ձգտում ամրապնդել իր դիրքերն Ադրբեջանում. Զախարովա Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են Տոտալ մերժում եք. անգամ առողջ գաղափարները չեք քննարկում. Մինասյանը՝ ՔՊ-ին Դժվա՞ր է մի օրենք ընդունել, որ զոհվածի ծնողը էդ թղթերի հետ անընդհատ չառնչվի, հիմա ինչի՞ն եք դեմ Խոստովանե՛ք՝ չեք ուզում, որ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքն անցի. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Ո՛չ, վարչապետը, ո՛չ ՊՆ նախարարն այս օրենքը, վստահ եմ, չեն կարդացել, սա՛ է պատկերը. Գեղամ Նազարյան Գյուղի բնակիչներն աղիների քաղցկեղից ողջ մնալու ավելի քիչ հավանականություն ունեն Tesla-ն կներկայացնի նոր պրոդուկտ՝ ռոբոտաքսին Աուտիստները սովորական մարդկանց գերազանցում են մտավոր երեւակայության ունակությամբ Սրտի հիվանդության նոր ռիսկային գործոն է հայտնաբերվել․ գիտնականներ Բրեդ Փիթը կարմիր գորգին առաջին անգամ հայտնվել է ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ Ինչով են վնասակար սննդային հավելումները Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը ավելացել է 28,4 մլրդ դոլարով Ռոնալդուն կրկին հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը Արցախի հանձնումը եղել է բոլորի աչքի առաջ. Ալեն Ղևոնդյան 27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ինչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը Հավաք՝ Արցախի ներկայացուցչությունում Շահրամանյանը նշել է, որ գերխնդիրն արցախցիների վերադարձի իրավունքը վերականգնելն է․ Կրթական խաբուսիկ գունագեղությունը՝ անգույն իրականության մեջ Դեմոկրատական կուսակցության համագումարը չի օգնել Հարիսին Թրամփից առաջ անցնել. սոցհարցում Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ ԱՄՆ իշխանություններն առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը․ CNN 2024-ի առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6,1 տոկոսով ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ Ալիևը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը Քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ «Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է» Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում 22-ամյա երիտասարդը hարևանուհու տնից գողացել է 2 միլիոն դրամի չափով ոսկյա զարդեր և գումար Լավագույն տեսախցիկներով 5 սմարթֆոններ, որոնք 330 դոլարից պակաս արժեն Սալերի տեկտոնիկան ժամանակավորապես ցամաքեցրել է ծովը 5,5 մլն տարի առաջ Պետք է խոցենք ռուսական հրթիռները. Լեհաստանը համաձայն չէ ՆԱՏՕ-ի հետ Գոյություն ունի՞ մութ նյութ․ գիտնականներն մոտեցել են տիեզերքի ամենաառեղծվածային նյութի բացահայտմանը Պավել Դուրովին նկատել են Յուլյա Վավիլովայի հետ զբոսնելիս Ֆինլանդիան կարող է դառնալ ալկոհոլի սպառման առաջատարը Հյուսիսային Եվրոպայում Դրա վիզը կտրելու եմ․ Այգավանի դաժան սպանություն կատարողը մշտապես սպառնացել է Մնացական Հարությունյանին Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը Սևակ 5-ի պատվիրատուն հրաժարվել է շենքը պայթեցնելու մտքից Մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ․ Իշխան Սաղաթելյան Ռազմական նպատակների համար հատուկ մեսենջեր են ստեղծել Հանձնուքով ՔԿՀ բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ Երթևեկության կազմակերպման փոփոխություններ մայրաքաղաքում «Վերադարձ» խորագրով միջոցառումը՝ նվիրված Արցախի Անկախության օրվան Պուտինը խոստովանել է, որ քիչ է քնում, եւ խորհուրդ է տվել իրենից օրինակ չվերցնել Արցախի պետական կառույցների պահպանումը պիտի ապահովենք Մայր Հայաստանում. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Զապորոժիեի ատոմակայանը քաղաքական միջոցներով պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողությանը․ Զելենսկի Պուտինը ժամանել է Մոնղոլիա Մի շարք դպրոցներում առաջին դասարան գնացել է 2-3 աշակերտ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան. Human Rights Watch ՌԴ գործընկերները հայկական կոնյակի հետ կապված խնդիր չեն բարձրաձայնել․ Էկոնոմիկայի նախարար Թուրքիան դիմել է BRICS-ին միանալու համար. Bloomberg Ուկրաինայի դեսպանն ակնարկել է Լավրովի մահվան մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու փաստաթուղթն իրավական ուժ չունի. Շահրամանյան Ռուսաստանը զանգվածաբար գրոհել է Կիևը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով և Իսկանդերներով Առաջին դասարանցիների հայտերի ընդունման հետ կապված խաբեություն է տարածվում․ ԿԳՄՍ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի ԱԺ Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ․Քոչարյան Նոր իշխանության դեպքում իրատեսական է այնպես անել, որ Արցախը չդառնա հերթական Նախիջևան. Րաֆֆի Հովհաննիսյան Եթե Հայաստանը ցանկանում է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, ապա «ի սեր Աստծո», թող բանակցի. Լավրով Ովքեր Արցախի վրա խաչ են քաշել բարոյական հայ ժողովրդի շարքում տեղ չունեն. Սեյրան Օհանյան Կոնստանտին Զատուլինը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Հարցում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. երկու անձ կալանավորվել է

 

2024 թվականի օգոստոսի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և 0.89 գրամ քաշով «Մարիխուանա», 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 396-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշում է կայացվել՝ հանցավոր արարք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ այն անձի ինքնությունը, ում հանձնարարությամբ տղամարդը փորձել է իրացնել թմրամիջոցները:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ վերջինս թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք է բերել Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ:

Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամրջոցի փաթեթներ է տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել և ուղարկել է նրան:

Վարույթի շրջանակներում 29-ամյա տղամարդը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղադրել է թմրամիջոցները. նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել է նրա կողմից տեղադրված թմրամիջոցների 5 փաթեթ: Ըստ ձերբակալվածի՝ նշված փաթեթներից չորսի պարունակությունը «Կրիստալ» տեսակի, մեկինը՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

2024 թվականի օգոստոսի 16-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության հասցեում, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 97 զիփ փաթեթ։

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, ուսումնասիրել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձանց բջջային հեռախոսները, ինչպես նաև՝ նամակագրությունը, որի արդյունքում հաստատվել է վերջիններիս կողմից՝ միմյանց հետ համագործակցաբար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու հանգամանքը:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Միջնորդություն է ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ վերջինիս ծանոթի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, թմրամիջոցների, ինչպես նաև զենքի ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan