Ռազմական նպատակների համար հատուկ մեսենջեր են ստեղծել
Ռուսաստանում մշակել են հատուկ մեսենջեր, որը նախատեսված է ռազմական նպատակների համար։ Այս մասին հայտնում է Известия պարբերականը։ «Локтар» կամավորական թիմի անդամները ստեղծել են հատուկ ծրագրային ապահովում, որը համադրում է իր մեջ տակտիկական քարտեզներն ու ներկառուցված ռազմական կամ մարտական մեսենջերը։
«Локтар»-ից մանրամասնել են, որ ճակատային գծում պահանջում է այնպիսի մեսենջերի անհրաժեշտություն, որը կապ չի ունենա սերվերների կամ համացանցի հետ։ Բացի այդ, նոր մեսենջերով հնարավոր է տվյալները փոխանցել առաջնածգում ունեցած կապի միջոցներով, ինչպիսիք են ռադիակամուրջները, փակ Wi-Fi-խմբերը, ռադիոկայանները։ Մեսենջերն արդեն ներառված է «Шорох» սմարթֆոն ռացիայի մեջ եւ «Грань» համակարգի մեջ։ Այն կարող է ներդրվել նաեւ կողմնակի սարքերի մեջ։