27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ինչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեց ԱԺ պատգամավորի պաշտոնը: Նա իր հաշվետու տարվա հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 16-ին, որում անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց չի ներկայացրել:
Լիլիթ Մակունցի՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 4 մլն 78 հազար դրամ, ինչը տարվա վերջում նվազել է՝ դառնալով 3 մլն 918 հազար դրամ, իսկ մյուս փոխառությունը կազմել է 29 մլն 613 հազար դրամ եւ տարվա վերջում դարձել է 28 մլն 850 հազար դրամ:
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 15 հազար դոլար՝ տարվա վերջում վերածվելով 27 հազար դոլարի, իսկ մյուս հաշվի մնացորդը 794 հազար դրամից նվազել է՝ կազմելով 395 հազար դրամ: Հաշվետու տարվա նրա եկամուտը եղել է 23 մլն 128 հազար դրամ, ինչը արտաքին գործերի նախարարությունից ստացված գումարն է: Լիլիթ Մակունցի ստացված վարկերի մայր գումարը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 768 հազար դրամ, որից 28 մլն 850 հազար դրամը բնակարանի հիփոթեքի գումարն է:
Հետաքրքիրն այն է, որ Լիլիթ Մակունցը հայտարարագրում չի նշել որեւէ անշարժ գույք, սակայն նա նույն հայտարարագրում նշել է, որ հաշվետու տարվա վերջի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ իր բնակարանի հիփոթեքի մայր գումարը կազմել է 28 մլն 850 հազար դրամ:
Հիշեցնենք, նաեւ որ Լիլիթ Մակունցը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































ԱԺ փակ նիստում միջադեպ է գրանցվել
Վերացվում է սահմանին 5000 դրամ պետտուրքը․ նոր նախագիծ՝ միտված անցակետերում մեքենաների կուտակումների ...
Առաջին անգամ բացահայտ գեյը արժանացել է «Տարվա ամենասեքսուալ տղամարդ» տիտղոսին. Ջոնաթան Բեյլին խոստով...
Գարեգին Երկրորդի եղբորն ու եղբորորդուն ձերբակալել են. մանրամասներ
Զախարովա․ Հայաստանի վարչապետը պատմական խնդիրների մեջ մեղադրել է ԿԳԲ-ին
Սպшնվել է ՔՊ-ի տարածքային կառույցի անդամ, բլոգեր 33-ամյա Շմավոն Աթոյանը
ԱԱԾ տնօրենի տեղակալը չպատասխանեց գաղտնալսումների վերաբերյալ հարցերին
Իրազեկում Արցախի տեղեկատվական շտաբից
Քաղաքացին փոխանակման համար տաքսու վարորդին է տվել է 15 մլն դրամ և 20 000 դոլար, քիչ հետո հասկացել է,...
Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ