Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «Ուղեղլվա»․ Մաս 5․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնա Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ Չեչնիայի մայրաքաղաքում ավտոլցակայանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր Կոչ եմ անում միջոցներ գործադրել Ադրբեջանի կառավարության վրա. Արցախի թեմի առաջնորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Մինչև սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ. Ռոբերտ Քոչարյան Ես 1.5 տարի եղել եմ ապօրինի կալանավորված եւ ոչ մեկն ինձնից ներողություն չի խնդրել. Ռոբերտ Քոչարյան Ես եկել եմ՝ բարի կամք դրսեւորելով. Քոչարյանը հրաժարվեց նստել մեղադրյալի համար նախատեսված հատվածում Հայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական ​​համաձայնեցմանը. Զախարովա «Վայր դրեք մանդատները»-ի մասին․ «Կարճ ասած» Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով Պուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել

Հարսանիքից առաջ հարսը ուրիշի հետ փախել էՆիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել Նիկոլի պատճառով չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել. Արմեն Աշոտյան«Պատրաստ եմ մեռնել հանուն Ռուսաստանի». Սիգալին առաջարկել են կամավոր մեկնել ռազմաճակատԱյսօր նա թերագնահատված է. «Սպարտակ»-ի նախկին գլխավոր տնօրենը՝ Նիկիտա Սիմոնյանի մասին4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրը«Ուղեղլվա»․ Մաս 5․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնաԵրկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալՎաշինգտոնը կարծում է, որ Իսրայելը նեղացրել է թիրախների շրջանակը՝ ի պատասխան Իրանի հրթիռային գրոհի. NBC NewsՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազիՉեչնիայի մայրաքաղաքում ավտոլցակայանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհերՀասավ 150 միլիարդի. Հարկատուներին դրել են հարկային մամլիչի տակ․ 168.amՆիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը․ Արշակ ՍարգսյանԱրմեն Ամիրյանը Ռադիոտան հետևում շենք է կառուցումՍյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա տուժածԲալասանյանի անունով հողակտորի վերաբերյալ որևէ դիմում քաղաքապետարանում չկա․ քաղաքապետարանի արձագանքըԿոչ եմ անում միջոցներ գործադրել Ադրբեջանի կառավարության վրա. Արցախի թեմի առաջնորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինԳնացել էր գեղեցկանալու, բայց երեկ թաղումն էրՄինչև սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ. Ռոբերտ ՔոչարյանԵս 1.5 տարի եղել եմ ապօրինի կալանավորված եւ ոչ մեկն ինձնից ներողություն չի խնդրել. Ռոբերտ ՔոչարյանԵս եկել եմ՝ բարի կամք դրսեւորելով. Քոչարյանը հրաժարվեց նստել մեղադրյալի համար նախատեսված հատվածումՄինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչի հիման վրա է առգրшվվել Շահրամանյանի ավտոմեքենան. փաստաբանԳարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից2 զոհ և 7 տուժած, որոնցից 2-ի վիճակը կայուն ծանր է. նոր մանրամասներ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարիցԱշտարակ-Երևան ճանապարհին «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորըՄոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անիԹուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում էԱրփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմՀնդիկ միգրանտների արյունը Հայաստանում մարդկանց կյանքեր է փրկում. միգրացիայի թաքնված և տեսանելի կողմերը՝ փաստերովԻնչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարար Կարեն ՀակոբյանինՇարժմանն աջակից գործարարներին ճնշում ենՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել«Թուրքական ավիաուղիների» օդանավի հրամանատարը մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակՀԷՑ-ը ռուսաստանաբնակ գործարարից խլելու փորձեր են արվում իշխող ՔՊ-ի կողմիցՄետաղի տեղական ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքի ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսովՔաղաքապետարանը 33 մլն դրամով մեքենա է գնել Ավինյանին սպասարկելու համարՀայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական ​​համաձայնեցմանը. ԶախարովաԻնչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանԻջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրաԱրագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել էԻրանում կրկին երկրաշարժ է գրանցվելՓաշինյանն ու Ալիևը լուսադեմին գաղտնի հանդիպել են Կրեմլում. (տեսանյութ)Հայաստանում ոչ մի հաջողակ տղամարդ չի ցանկացել ընթրել Աննա Հակոբյանի հետԼավրովը պարզաբանել է՝ ինչու է իրեն հետաքրքրում Հայաստանում կվադրոբերների ճակատագիրըՍահմանամերձ գյուղը կդատարկվի, եթե գյուղի դպրոցը տեղափոխեն. Մեղրաշատի ղեկավարՌԴ պետական գործակալությունը Փաշինյանից անպարկեշտ լուսանկարներ է տարածելՎրաստանի վարչապետը շեշտել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացման կարևորությունըՏարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». ՕվերչուկՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյան և Վահագն Խաչատուրյան մտերմությունն է
Մամուլ

Կրթական խաբուսիկ գունագեղությունը՝ անգույն իրականության մեջ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր տարի նախորդ տարիների փորձը գնահատելու, սխալներն ուղղելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու հնարավորություն է ստեղծում։ Դե, տրամաբանորեն գոնե այդպես պետք է լինի: Խոսքը վերաբերում է նաև ու հատկապես կրթության ոլորտին։ Ինչպես հիշում ենք, անցյալ տարի ուսումնական տարին մեկնարկեց առանց երկրորդ, հինգերորդ և յոթերորդ դասարանցիների որոշ դասագրքերի, ինչն անհարմարություններ էր ստեղծում աշակերտների համար՝ ազդելով նաև կրթության որակի վրա։ Ավելին, որոշ դասագրքեր այդպես էլ մինչև տարեվերջ չտպագրվեցին (օրինակ՝ 7-րդ դասարանի «Ռուսաց լեզու» առարկայի դասագիրքը):

Թվում էր, թե նոր չափորոշիչների կիրառման հետ կապված անփորձությունն էր պատճառը, և նույն պատմությունը չի կրկնվելու հաջորդ տարի, բայց, արի ու տես, որ այս տարի ևս ուսումնական տարին մեկնարկում է առանց դասագրքերի։ Դեռ ավելին՝ այս անգամ դպրոցականները 13 դասագիրք չեն ունենա՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն։ Ու այդ գրքերից 5-ը 10-րդ դասարանի համար են։ Այսինքն, 10-րդ դասարանում դասապրոցեսն ու կրթական մակարդակն էապես տուժելու են։ Հատկապես լուրջ է խնդիրը 10-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի պարագայում, որովհետև այդ առարկայի համար լիովին նոր չափորոշիչ է հաստատվել, նոր պահանջներ են դրվել, ու այդ դեպքում հին դասագիրքը հնարավոր չէ օգտագործել։

Եվ ուշագրավ է, որ խնդիրը ոչ թե տպագրութան ուշացումն է, այլ ընդհանրապես այդ դասագիրքը գոյություն չունի։ Բայց հայագիտական համայնքի ներկայացուցիչները հայտ ներկայացրել էին դասագրքի տպագրության համար, իսկ ԿԳՄՍ նախարարությունը այդպես էլ չէր երաշխավորել այն։ Ու հիմա նախարարությունը պատասխանատվությունը փորձում է գցել գիտնականների վրա, բայց հայագիտության համայնքի ներկայացուցիչներն ուղղակի պարտավոր չեն դասագիրք գրել, դրա համար նախ կրթության ոլորտի պատասխանատուները պետք է ստեղծեն համապատասխան միջավայր։ Դասագրքի բացակայության պայմաններում շատ դժվար է պատկերացնել, թե 10-րդ դասարանի աշակերտները կարող են անհրաժեշտ չափով գիտելիքներ ստանալ «Հայոց պատմություն» առարկայից։ Թեպետ գուցե իշխանություններն այդպես էլ ցանկանում են: Ընդ որում, ինչ-որ առումով էլ կանխատեսելի էր այսպիսի իրավիճակը, քանի որ իշխանությունները կոնկրետ արշավ են նախաձեռնել հայագիտական առարկաների դեմ, իսկ վերջերս էլ նախաձեռնեցին, որ «Հայոց պատմություն» առարկան փոխարինեն «Հայաստանի պատմությամբ»։

Բայց խնդիրը միայն հայագիտական առարկաներով չի սահմանափակվում։ Դասագրքեր չկան նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից՝ նախատեսված 7–րդ և 8–րդ դասարանների համար։ Գոնե այս առարկայից ուսուցիչները կարող են որոշակի ստեղծագործական մոտեցում որդեգրել, բայց իրավիճակը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել աշակերտների համար, երբ նրանք չունեն համակարգիչներ ու նախընտրում են դասերը սերտել՝ թղթային տարբերակից սովորելով։ Ընդհանրապես, կրթության նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը բացակայում են, քանի որ մատաղ սերնդի աչքի առաջ է այն փորձը, երբ սոցցանցերում բույն դրած դիլետանտները մեկը մյուսի հետևից բարձր պաշտոնների են նշանակվում։ Ու կրթության փոխարեն հարգի է նյութապաշտությունը կամ ձևականությունը։

Կրթության մակարդակի ապահովման խնդիրը նաև կառավարման հարց է, սակայն կառավարության ղեկավարի մակարդակով ավելի շատ ուշադրություն է դարձվում մակերեսային հարցերի։ Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը փոխանակ խոսի դասապրոցեսի արդյունավետության ու դասագրքերի տպագրության հարցից, հատուկ կարևորում է այն թեման, որ դպրոցը լինի գունագեղ, իսկ ցանկապատը՝ գույնզգույն։ Ու նրանց համար հոգ չէ նաև այն, որ հանրակրթական համակարգում կոորդինացումն ուղղակի կոլապսի առաջ է կանգնած։

Դպրոցներում վարչատնտեսական կառավարման նոր մոդել է ներդրվում, փոխվում է դպրոցների տնօրենների նշանակման կարգը: Իբր մեկ տնօրենի առկայության պայմաններում կարողացել էին լուրջ արդյունքներ ապահովել, հիմա էլ արդեն երկու տնօրենով մոդելին են անցել, որոնցից մեկն էլ վարչատնտեսական հարցերով է զբաղվելու։ Ու այս պարագայում հանրապետության ավելի քան 300 դպրոցներ չունեն տնօրեններ: Նախարարությունը և ոլորտի պատասխանատուները թերանում են իրենց աշխատանքում, սակայն ուսուցիչների վրա բարձր պահանջներ են դրվում այն պարագայում, երբ նրանց վարձատրությունը անհամապատասխան է։ Իսկ պարտադիր ատեստավորումն ընդհանրապես դասապրոցեսի ու նյութի մատուցման հետ կապ չունեն։ Դրա համար էլ բազմաթիվ ուսուցիչներ լքում են կրթական համակարգը, իսկ նրանց բացը լրացնելը տարիներ է պահանջելու։ Բուհերի մանկավարժական ֆակուլտետների տեղերն էլ թափուր են մնում, քանի որ այդ աշխատանքը հեռանկարային չի դիտվում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում