Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը Քաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում կիբերհանցագործությունների զոհ. Հայկ Մկրտչյան Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Երևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած» Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին հանգիստ չեն տա. Լևոն Քոչարյան Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար Հայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառը Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար

Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվեարկել կանոնակարգինԹուրքիայի մուտքը ԲՐԻԿՍ արգելափակել է Հնդկաստանը. BILDՈր դեպքում Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի հավաքականըԸնտանեկան բռնություն. տուժողը ամուսինն էԱՄՆ-ում McDonald's-ի բուրգերների պատճառով 49 մարդ թունավորվել է, 1-ը՝ կյանքից հեռացելՕկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստըԲերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները Երևանի Պուշկինի փողոցի պատերից ջնջող կինըՔաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում կիբերհանցագործությունների զոհ. Հայկ ՄկրտչյանՆիկոլ Փաշինյանի այցը Գյումրի կապ չունի «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատները վայր դնելու հետ. Էմմա ՊալյանՄ-23 ԵԱ․ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն եւ նվաճեց տիտղոսըԳազայում մահացել է ՑԱԽԱԼ-ի զրահատանկային բրիգադի հրամանատարըԱրագածավան-Գետափ ճանապարհին բախվել են «Audi»-ն և «Nissan»-ը, ինչից վերջինում հրդեհ է բռնկվել«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել17-ամյա Էլեն Բադալյանը ստիպել է «Ну-ка, все вместе» շոուի ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնել (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀոկտեմբերի 21-ից 27-ը ե՞րբ կլինեն մագնիսական փոթորիկներ և ովքե՞ր պետք է զգուշանանԻրանը սկսել է պատնեշ կառուցել իր սահմաններինՀայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպանԵրևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցԱվտոկռունկը կողաշրջվել է շինության վրա. տուժածներ չկանՎանաձորում մի քանի մանկապարտեզ են թալանելԻրանցի մարզիկը դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի Ադրբեջանում զինծառայող է մահացելԻմ ու Լևոնի ծանոթությունը. Սիրուշոն տեսանյութ է հրապարակելՀայաստանը չի մասնակցի Տաջիկստանում անցկացվող «Ռուբեժ-2024» զորավարժություններինԻրանն արձագանքել է Նաթանյահուի տան վրա հարվածի առիթով Իսրայելի մեղադրանքներին և սպառնալիքներինԲացահայտվել է հավի և ձվի մասին հնագույն հանելուկըԿլիմայի համաժողովն օգնում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին. The Washington PostԱյս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համարԱնհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի թունավոր պտուղները. և ո՞վ է այս ամենից դժգոհումՓաշինյանը գյուղացիներին առաջարկեց ճանապարհին ջուր ծախել, բայց ՀԴՄ կտրոնովԴուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից, համաձայն ե՞ք. Փաշինյանը ծառայողական մեքենան վաճառքի՞ է հանելՍևանի ափի ճեմուղին չկա, բայց գումարներն արդեն հատկացվել ենՔՊ-ական տիկնայք «բզկտել են» արդարադատության նախարարի պաշտոնակատարինԲարեկեցություն խոստացած Փաշինյանը գյուղացիներին առաջարկում է փողոցում կուկուռուզ վաճառելՀաճախ թռչող ուղեւորների հարկը կարող է դանդաղեցնել գլոբալ տաքացումը և հավաքել 64 միլիարդ եվրոԿանգնած աշխատանքի գրասեղանները չեն նվազեցնում ինսուլտի և սրտի կաթվածի վտանգը և կարող են հանգեցնել այլ հիվանդությունների զարգացման«Փյունիկ»․ «Նոայի» սկաուտները «որսի են ելել» մեր մարզադպրոցի սաների նկատմամբԳիտնականներ. մարդիկ հարմարվել էին վերջին սառցե դարաշրջանին, ինչպես գայլերն ու արջերըՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական հարաբերություններին անթույլատրելի է. Գերմանիայի կանցլերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC Գիտնականները պարզել են, թե ինչու են ոմանք չափազանց սուր արձագանքում չլփոցին, խշխշոցին, խռմփոցին և ծամելունԻտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ՝ ըստ Transfermarkt-իCOP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել ՀայաստանիցՄոտ 3,5 միլիոն դոլար պարգևավճար՝ վատ աշխատանքի համարԼույս աշխարհ եկավ մի հրաշք, որն իր ընտանիքում 12-րդ երեխան է. «Գրիգոր Նարեկացի» ԲԿՀայաստանում խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում հարցվածները հիմնականում կընտրեին ՔՊ-ին, ԲՀԿ-ին և «Հայաստան» դաշինքին. սոցհարցման արդյունքներՄարդկությունը պատմության մեջ առաջին անգամ հավասարակշռությունից հանեց ջրի գլոբալ բոլորաշրջանը. զեկույցԹուրքիայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը
Հայաստան

Պետրոսյան. Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը

NEWS.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար:

Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս Գուրգեն Պետրոսյանի հետ։

Պարոն Պետրոսյան, հետևո՞ւմ եք արդյոք հայաստանյան իրավիճակին, 2020թ.պատերազմից և Արցախի կորստից հետո տեղի ունեցող զարգացումներին:

Բնականաբար հետևում ենք: Ավելին, Հայ-գերմանական իրավաբանների միությունը 2020թ-ից ի վեր Գերմանիայում, տարբեր իրավական հարթակներում պարբերաբար բարձրաձայնում է այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել պատերազմի ժամանակ և դրան հաջորդող ընթացքում՝ հիմնվելով համընդհանուր իրավասության հասկացության վրա, որը լայնորեն ճանաչվում ու ընդունվում է Գերմանիայում: Ներկայացրել ենք միջազգային հանցագործությունների մասին հաղորդումներ Գերմանիայի դաշնային դատախազին՝ ներկայացնելով այն պատերազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ: Նպատակն այն է, որպեսզիայդ հանցագործությունները կատարած անձինք Գերմանիա մտնելիս ենթարկվեն քրեական պատասխանատվության, քանի որ, ըստ գերմանական օրենսդրության, անկախ նրանից, թե որտեղ են կատարվել այդ միջազգային հանցագործությունները, Գերմանիայում նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել: Նման նախադեպեր եղել են սիրիացի և իրաքցի իսլամիստների մասով, որոնց նկատմամբ դատական վարույթներ են եղել: Մենք այդ հաղորդումները ներկայացրել ենք և հետամուտ ենք լինում, որ այդ հանցագործները Գերմանիա մտնելուն պես ենթարկվեն քրեական պատասխանատվության: Ի դեպ, նման հաղորդում ներկայացրել էինք նաև ամիսներ առաջ Մոսկվայում ձերբակալված և հետո ազատ արձակված ադրբեջանցի «Ֆիթնեսբլոգերի» նկատմամբ:

Գերմանիայի դատախազությունն սկսել է ուսումնասիրությունների փուլը, և այն պահին, երբ տվյալ անձը հայտնվի ու այդ մասին տեղեկացնենք, իրավապահ մարմինները քայլեր կձեռնարկեն:

Տեղյա՞կ եք արդյոք Հայաստանի կողմից միջազգային իրավական ատյաններ ներկայացված միջպետական հայցերի մասին: Ադրբեջանի ճնշումներից մեկն էլ այն է, որպեսզի Հայաստանը հրաժարվի այդ հայցերից: Ի՞նչ կարծիք ունենք այդ մասին և դա ի՞նչհետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար:

Դա կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ առաջացնել: Բազմիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ Հայաստանը չպետք է ոչ մի կերպ հրաժարվի իր իրավական պահանջներից, քանի որ այն պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների ոտնահարումները, որոնք տեղի են ունեցել հայ բնակչության նկատմամբ թե՛ պատերազմի, թե՛ դրան հաջորդող շրջանում ու թե՛ դեպորտացիայի ժամանակ, չպետք է դուրս գան Հայաստանի օրակարգից: Դա կնշանակի, որ Հայաստաննայլևսորևէ պահանջ չունի Ադրբեջանի իշխանություններից: Մենք իրավունք չունենք այդ գործընթացին գնալու, քանի որ չպետք է մոռանանք, որ անձինք, ովքեր ստիպված են եղել լքել Արցախը, ունեն վերադարձի իրավունք, և այդ մասին միջազգային ատյաններում պետք է պարբերաբար բարձրաձայնվի:

Եսպատահաբար չօգտագործեցի «դեպորտացիա» տերմինը. դեպորտացիան համարվում է մարդկության դեմ կատարված միջազգային բնույթի հանցագործությունև այն տրանսնացիոնալ նշանակություն ունի: Եվ քանի որ փետրվարի 1 -ից Հայաստանը Հռոմի ստատուտի անդամ է ու հետադարձ ուժով ճանաչել է նաև Միջազգային քրեական դատարանի (ICC) իրավասությունը, ապա սա նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանը կարող է հիմնվել այս իրավասության վրա և սկսել հետաքննություններ Ադրբեջանի բարձրաստիճան անձանց նկատմամբ:

Մի քանի ամիս առաջ հայ-ամերիկյան հասարակական կազմակերպություններից մեկը դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ հիմնվելով այն փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել, և կարծում եմ, նման դիմումները պետք է շարունակաբար լինեն, որպեսզի հարցը մնա դատախազի ուշադրության կենտրոնում: Մեր առաքելությունը պետք է լինի այն, որպեսզի Հայաստանի պետական և մյուս համահայկական ու հասարակական կազմակերպությունները, միմյանց հետ համագործակցելով, կարողանան այնպիսի նյութ պատրաստել, որը դատախազը կկարողանա միանգամից ընդունելվարույթ և սկսել հետաքննությունը:

Մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների մեր այս շարքը վերաբերում է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնված Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության իրավունքների պաշտպանությանը, նրանց վերադարձի հնարավորություններին: Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել նրանց, առանց որևէ հիմնավորման երկարաձգել կալանքի ժամկետները (վերջին անգամ՝ հինգամսով), իսկ անցածամիս Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը խոշտանգումների մասին հայց ներկայացրեց ՄԱԿ-ի խոշտանգումների հարցով զեկուցողին: Վերջերս ԵԽԽՎ նախագահը մտահոգության հայտնեց այն առիթով, որ Ադրբեջանը հրաժարվում է ԵԽ Խոշտանգումների կոմիտեի հետ համագործակցելուց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է հնարավոր անել այս իրավիճակում Բաքվի բանտերում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար. Ի՞նչ լծակներ կան, որոնք հնարավոր է գործի դնել:

Սա շատ ցավալի ու բարդ հարց է, ու, ցավոք, իրավական մեխանիզմներն այս հարցում բավականին սահմանափակ են:

Այո, դիմումը ՄԱԿ-ի զեկուցողին, ԵԽԽՎ Խոշտանգումների կոմիտեի հայտարարությունը կարևոր են, բայց դրանք Բաքվում պահվող հայերիազատ արձակման և վերադարձի մեխանիզմներ չեն պարունակում, ինչին և մենք ձգտում ենք:

Գործիքներից մեկն այն է, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կարող է արձանագրել պետական պատասխանատվություն առ այն, որ տեղի է ունեցել Խոշտանգումների մասին կոնվենցիայի ոտնահարում և ըստ այդմ նշանակել ռեպարացիաներ, որոնց չկատարման դեպքում Ադրբեջանի համար կարող է պետական պատասխանատվություն առաջանալ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա կարևոր է, որ հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնի, որ մարդու իրավունքների նմանատիպ ոտնահարումներ են տեղի ունենում և երկու տասնյակից հայեր ապօրինաբար են պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Բայց որևէ ձևով չի նկատվում, որ ՀայաստանիՀանրապետությունըշահագրգռված է այդ հացը օրակարգ մտցնելու առումով: Միգուցե և այն կա օրակարգում, բայց առնվազն հանրային դաշտում ակնհայտ չէ, որ ՀՀ-ն փորձում է ձեռնամուխ լինել Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի ազատարձակմանը:

Ադրբեջանի իշխանությունները շինծու քրեական մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ և նրանց համարում են ոչ թե գերիներ կամ քաղբանտարկյալներ, այլ «քրեական հանցագործներ», որոնք պետք է կանգնեն «ադրբեջանական արդարադատության առջև»: Ադրբեջանի գլխավոր դատախազը վերջերս հայտարարեց, որ 15 հայ բանտարկյալների գործերը, որոնց թվում են արցախցի գործիչները, «մոտ ժամանակներս» կփոխանցվեն դատարան: Հնարավորություն կա՞արդյոք այդ դատական նիստերին միջազգային մասնագետների ներկայություն ապահովել:

Սա թերևս ամենակարևոր հարցերից է, և պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի այս գործերում միջազգային բարձրակարգ պաշտպաններ ներգրավվեն: Բնականաբար, Ադրբեջանը ամեն կերպ փորձելու է սահմանափակել միջազգային ներկայությունն այդ դատավարությունների ընթացքում՝մեկնաբանելով, թե ադրբեջանական օրենքներով միայն իրենց երկրում լիցենզավորված փաստաբաններ կարող են ներգրավվել և այլն, բայց ամեն հնարավորություն պետք է գործի դնել: Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դեռևս պարզ չէ, թե Ադրբեջանը ինչ տեսակի ստրատեգիա է պատրաստվում վարել այս գործերի առումով:

Ընդհանուր թեման ամփոփելով, շատ ցանկալի կլիներ վերոնշյալ հարցերի շուրջ տեսնել համագործակցություն Հայաստանի իշխանությունների, պետական տարբեր մարմինների միջև և համակարգված աշխատանք նաև ՀԿ-ների հետ,ինչր չափազանց կարևոր է աշխարհաքաղաքական այնպիսի իրողություններում գտնվող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է:

2020 թվականից մինչև հիմա Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի շրջանակում ուղղված են եղել Արցախի հարցը թե՛ իրավական, թե՛ քաղաքական, և թե՛ռազմավարականտեսանկյունից փակելուն: Մինչդեռ Հայաստանն այդ ընթացքում ոչինչ չի արել՝նույնմիջազգային իրավունքի գործիքներն օգտագործելով հակազդելու և նրանց քաղաքականությունը կանխելու համար: Հարկավոր էր մեծ քանակությամբ իրավական գործընթացներ սկսել, որը չի արվել, հարկավոր էր կոորդինացված ու գրագետ աշխատանք պետական ինստիտուտների, ՀԿսեկտորի և այլ կառույցների միջև, որը չի արվել ու չի արվում: Պետք չէ երբեք թերահավատորեն վերաբերվել միջազգային իրավունքի գործիքներին, պետք է կարողանալ դրանք գրագետ օգտագործել և այդ ինստիտուտների հետևում կանգնած անձանց հետ մասնագիտական աշխատանք տանել:

Մենք հիմա տեսնում ենք, որ տարբեր կոնֆլիկտներում միջազգային իրավունքի նկատմամբկարևորությունըգնալով ավելի է բարձրանում: Տեսեք, օրինակ, Գվատեմալան, ցեղասպանության կոնվենցիայի հիման վրա, Գերմանիայի դեմ դիմում է ներկայացնում ՄԱԿ-ի Արդարադատության դատարան, Հարավային Աֆրիկան ներկայացնում է դիմում Իսրայելի նկատմամբ: Այսինքն, պետությունները շատ լավ գիտակցում են, որ միջազգային իրավունքը կարող է օգտագործվել ճիշտ ուղղությամբ ու երբեք չպետք է թերագնահատել այդ գործիքները: