Այսօր՝ 08 սեպտեմբերի 2024թ., 00:00
Գյուղի բնակիչներն աղիների քաղցկեղից ողջ մնալու ավելի քիչ հավանականություն ունեն Tesla-ն կներկայացնի նոր պրոդուկտ՝ ռոբոտաքսին Աուտիստները սովորական մարդկանց գերազանցում են մտավոր երեւակայության ունակությամբ Սրտի հիվանդության նոր ռիսկային գործոն է հայտնաբերվել․ գիտնականներ Բրեդ Փիթը կարմիր գորգին առաջին անգամ հայտնվել է ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ Ինչով են վնասակար սննդային հավելումները Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը ավելացել է 28,4 մլրդ դոլարով Ռոնալդուն կրկին հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը Արցախի հանձնումը եղել է բոլորի աչքի առաջ. Ալեն Ղևոնդյան 27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ինչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը Հավաք՝ Արցախի ներկայացուցչությունում Շահրամանյանը նշել է, որ գերխնդիրն արցախցիների վերադարձի իրավունքը վերականգնելն է․ Կրթական խաբուսիկ գունագեղությունը՝ անգույն իրականության մեջ Դեմոկրատական կուսակցության համագումարը չի օգնել Հարիսին Թրամփից առաջ անցնել. սոցհարցում Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ ԱՄՆ իշխանություններն առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը․ CNN 2024-ի առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6,1 տոկոսով ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ Ալիևը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը Քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ «Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է» Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում 22-ամյա երիտասարդը hարևանուհու տնից գողացել է 2 միլիոն դրամի չափով ոսկյա զարդեր և գումար Լավագույն տեսախցիկներով 5 սմարթֆոններ, որոնք 330 դոլարից պակաս արժեն Սալերի տեկտոնիկան ժամանակավորապես ցամաքեցրել է ծովը 5,5 մլն տարի առաջ Պետք է խոցենք ռուսական հրթիռները. Լեհաստանը համաձայն չէ ՆԱՏՕ-ի հետ Գոյություն ունի՞ մութ նյութ․ գիտնականներն մոտեցել են տիեզերքի ամենաառեղծվածային նյութի բացահայտմանը Պավել Դուրովին նկատել են Յուլյա Վավիլովայի հետ զբոսնելիս Ֆինլանդիան կարող է դառնալ ալկոհոլի սպառման առաջատարը Հյուսիսային Եվրոպայում Դրա վիզը կտրելու եմ․ Այգավանի դաժան սպանություն կատարողը մշտապես սպառնացել է Մնացական Հարությունյանին Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը Սևակ 5-ի պատվիրատուն հրաժարվել է շենքը պայթեցնելու մտքից Մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ․ Իշխան Սաղաթելյան Ռազմական նպատակների համար հատուկ մեսենջեր են ստեղծել Հանձնուքով ՔԿՀ բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ Երթևեկության կազմակերպման փոփոխություններ մայրաքաղաքում «Վերադարձ» խորագրով միջոցառումը՝ նվիրված Արցախի Անկախության օրվան Պուտինը խոստովանել է, որ քիչ է քնում, եւ խորհուրդ է տվել իրենից օրինակ չվերցնել Արցախի պետական կառույցների պահպանումը պիտի ապահովենք Մայր Հայաստանում. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Զապորոժիեի ատոմակայանը քաղաքական միջոցներով պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողությանը․ Զելենսկի Պուտինը ժամանել է Մոնղոլիա Մի շարք դպրոցներում առաջին դասարան գնացել է 2-3 աշակերտ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան. Human Rights Watch ՌԴ գործընկերները հայկական կոնյակի հետ կապված խնդիր չեն բարձրաձայնել․ Էկոնոմիկայի նախարար Թուրքիան դիմել է BRICS-ին միանալու համար. Bloomberg Ուկրաինայի դեսպանն ակնարկել է Լավրովի մահվան մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու փաստաթուղթն իրավական ուժ չունի. Շահրամանյան Ռուսաստանը զանգվածաբար գրոհել է Կիևը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով և Իսկանդերներով Առաջին դասարանցիների հայտերի ընդունման հետ կապված խաբեություն է տարածվում․ ԿԳՄՍ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի ԱԺ Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ․Քոչարյան Նոր իշխանության դեպքում իրատեսական է այնպես անել, որ Արցախը չդառնա հերթական Նախիջևան. Րաֆֆի Հովհաննիսյան Եթե Հայաստանը ցանկանում է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, ապա «ի սեր Աստծո», թող բանակցի. Լավրով Ովքեր Արցախի վրա խաչ են քաշել բարոյական հայ ժողովրդի շարքում տեղ չունեն. Սեյրան Օհանյան Կոնստանտին Զատուլինը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից. նոր խարդախություն է տարածվում Երիտասարդների ֆլեշմոբը՝ նվիրված Արցախի Անկախության օրվան և Ռոբերտ Քոչարյանի 70-ամյակին Թուրքիայում վայրի ավանակի հնագույն պատկեր է հայտնաբերվել Շոտլանդիայում հայտնաբերվել է հնագույն արծաթե անոթ, որը բերվել է Սասանյան Պարսկաստանից ավելի քան 1000 տարի առաջ Ներկայացվել է զարթուցիչ, որն արթնացնում է սուրճի բույրով Գիտնականները Տիբեթի սառցադաշտերում գիտությանն անհայտ հազարավոր հնագույն «զոմբի վիրուսներ» են հայտնաբերել Ուկրաինական ներխուժումը Կուրսկի շրջան նպատակ ունի դանդաղեցնել ՌԴ առաջխաղացումը դեպի արևելք Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցումը Խայտառակ պռոբկաներ են լինելու կամ վատ պարողին խանգարոց բան կա․ «Անտարես» հրատարակչության տնօրեն Mercedes-ը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակն ու 6 մ բարձրությունից ընկել Քասախ գետը. կա 4 վիրավոր Մոսկվայում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը Ուկրաինան Խարկովի վրա հարձակմանը պատասխանել է Բելգորոդի գնդակոծմամբ. ավելի քան 10 մարդ վիրավորվել է Տոյվո Կլաարը ավարտել է իր առաքելությունը Հարավային Կովկասում ՌԴ-ն կփոխի իր միջուկային դոկտրինը․ ՌԴ փոխարտգործնախարար Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա արցախցի աղջնակը գտնվել է Արցախը լուծարելու փաստաթղթին Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել. ԱԺ պատգամավոր 14-ամյա Հռիփսիմե Ավագյանը որոնվում է որպես անհետ կորած Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, որոշ քաղաքներում պայթյուններ են որոտացել Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը՝ Աբու Դաբիի միջազգային մրցաշարի հաղթող Ես և ամուսինս կվճարենք սահմանամերձ բնակիչների տեղափոխման համար․ Մարգարիտա Սիմոնյան Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները
Հարցում

Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը․ ԱԳՆ

 

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:

Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի հայության ջարդերը: Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներ։ Այդ քաղաքականության հետևանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկվեց շուրջ 500 հազար էթնիկ հայ:

Հատկանշական է, որ այդ իրադարձությունները թիրախավորել են ոչ միայն հայ բնակչությանը. դրանք ուղեկցվել են նաև հայկական ժառանգության և ընդհանուր առմամբ հայկական հետքի վերացման կանխամտածված գործողություններով։

Արդեն 21-րդ դարում, լիակատար անպատժելիության պայմաններում Ադրբեջանի նույն քաղաքականության շարունակությունն էր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու և ի վերջո ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը, որն ավարտին հասցվեց անգամ ի հեճուկս ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող երեք որոշումների:

Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները։ Այսօր էլ, արդեն Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին։

Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan