Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին. Блокнот Россия Նոր տարվա գիշերը Ֆրանսիայում սիրում են ավտոմեքենաներ այրել Աբովյանում տարին սկսեցին դանակահարությամբ Տարին սկսեցին նոր սպանություններով Սաուդները վեց իրանցու են մահապատժի ենթարկել Սարսափելի ողբերգություն կամ հարբելու ծանր հետեւանքները Ինչի՞ շուրջ են վիճել Փաշինյանն ու Լուկաշենկոն (տեսանյութ) Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով «Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ) 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Առաջիկայում մենք վճռական քայլեր կձեռնարկենք. ԷրդողանՄխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցինՄահացել է միլիոնատիրուհի Ջոսելին ՎիլդենշտեյնըՑմահ ազատազրկում՝ թմրավաճառների համար․ Տոկաևը նոր օրենք է ստորագրելՌուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներԵՄ-ն պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներիցՄոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուցՀանդիպում Սիրիայում հայերի մասնակցությամբԼոնդոնի «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակըԻլոն Մասկը Բայդենի վարչակազմին մեղադրել է պետական դավաճանության մեջԱշխարհում սոված են միլիոնավոր երեխաներ, իսկ Սալահին առաջարկում են շաբաթական կես միլիոն աշխատավարձՄոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին. Блокнот РоссияՆոր տարվա գիշերը Ֆրանսիայում սիրում են ավտոմեքենաներ այրելԱբովյանում տարին սկսեցին դանակահարությամբՏարին սկսեցին նոր սպանություններովՍաուդները վեց իրանցու են մահապատժի ենթարկելՍարսափելի ողբերգություն կամ հարբելու ծանր հետեւանքները Չի կարելի անլուրջ եւ անպատասխանատու լինելԿայանից մինչեւ Քարի լիճ տանող ճանապարհը փակ էԱյսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նմանՓրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումիցՌուսական երեք օդանավակայաններում ներդրվել է «գորգ» պլանըՇուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքըԵփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետԻնչի՞ շուրջ են վիճել Փաշինյանն ու Լուկաշենկոն (տեսանյութ) Ինչու չի կայացել Աննա Հակոբյանի հանդիպումը լրագրողների հետԱյսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոցԴուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ ՓաշինյանինԲաքու-Գրոզնի չվերթի կործանման պատճառը ռուսական «երկիր-օդ» դասի հրթիռն էր. Euronews«Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համարՈրոնք են «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված կետերըԱնահիտ Ավանեսյանը կոչ է անում Ամանորին աղ քիչ ուտելՄայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումըԳրադարանն իր գիրքը նվիրել է մարդուն, որը 50 տարի անց որոշել է այն վերադարձնելԸնտանիքի միջնեկ երեխաներն ավելի հակված են համագործակցելու, քան իրենց ավագ և կրտսեր քույր ու եղբայրներըԹեյ և սուրճ խմողներն առավել պաշտպանված են բերանի խոռոչի, կոկորդի, գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացումիցՄասկը կրկին առաջարկել է վերանվանել «Վիքիպեդիան»«Անհանգիստ» ուղևորուհին վայրէջքի ժամանակ բացել է վթարային ելքն ու մագլցել ինքնաթիռի թևի վրաԻնչի՞ կհանգեցնի Անտարկտիկայում ծովասառույցի ծածկույթի կտրուկ նվազումըՌոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ ԾննդինՏեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրի տարածքում Ռոնալդինյոյի «երազանքի թիմը»Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններՕդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովԱջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորՊեսկովը բացատրել է, թե ինչու Պուտինը չի շնորհավորում Միացյալ Նահանգների Նոր տարինԻնչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետՖրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ ԼավրովԿյանքը պետք է ստիպի Վաշինգտոնին հասկանալ համաշխարհային միտումները. Լավրով«Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ)
Հայաստան

Որքա՞ն կվճարի քաղաքացին, որքա՞ն կսուբսիդավորի պետությունը՝ մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր ՀՀ կառավարության կողմից ընդունվել է երկու որոշում, մասնավորապես.

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» որոշմամբ` 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանվել է դրամական միջոցներով (փողով) ապահովման պահանջ, այսինքն՝ այդ ամսաթվից հետո երրորդ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների մասով, ներկայում գործող ապահովագրական ընկերությունների միջոցով ապահովում ներկայացնելու փոխարեն, կպահանջվի մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում` դրամական միջոցների տեսքով: Նշվածը ենթադրում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի փոխանցում (ներմուծման պահին) ՀՀ պետական բյուջեի 900008000755 գանձապետական հաշվին, որը հետ կվերադարձվի ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում վերաարտահանվելու դեպքում` քաղաքացու դիմումի հիման վրա:
Ըստ էության, նշված որոշմամբ սահմանված դրամական միջոցներով ապահովման պահանջը կտարածվի ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիների վրա, որոնք ՀՀ կժամանեն երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցներով: Դրամական միջոցներով ապահովում ներկայացնելու պահանջը չի վերաբերի ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք ՀՀ-ում կամ ԵՏՄ անդամ այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ, ինչպես նաև երրորդ երկրների այն քաղաքացիներին, որոնք երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ (վերջիններիս նկատմամբ դրամական միջոցներով ապահովման պահանջը պարտադիր կլինի, եթե երրորդ երկրի քաղաքացին ՀՀ-ում արդեն իսկ ունենալով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոց` ժամանակավոր կներմուծի երկրորդը և ավելին):

«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաք­սատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:
Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30%-ը, իսկ մնացած բեռը ըստ էության կկրի պետությունը:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14):

Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:

Որոշումները՝ հետևյալ հղումներով.

https://www.e-gov.am/gov-decrees/item/41693/

https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/GV7F-E531-ABE6-25C3/2076.1.pdf

https://www.e-gov.am/gov-decrees/item/41676/