Խռովություն Պարագվայի ամենամեծ բանտում
Պարագվայի ամենամեծ բանտի բանտարկյալները խռովություն են բարձրացրել՝ պատանդ վերցնելով 11 աշխատակցի եւ հրդեհելով Տակումբու լեփ լեցուն բանտի շինությունը։ Այն գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում։
Ներքին գործերի նախարար Էնրիկե Ռիերի խոսքով՝ երկու պատանդ ավելի ուշ ազատ է արձակվել։ Բախումների ժամանակ տուժել է երկու ոստիկան։
Տակումբուում մոտ 4 000 բանտարկյալ է պահվում, ավազակախմբերը լիակատար ազդեցություն ունեն նրանց կյանքի վրա։
Reuters-ի լուսանկարչի կատարած լուսանկարներում երեւում է, թե ինչպես է բանտարկյալն առանց վերնաշապիկի կանգնած բանկի պատին եւ քար է նետում անվտանգության ծառայության աշխատակիցների վրա՝ պաշտպանվելով տախտակով։
Բանտարկյալների ընտանիքները հավաքվել են դրսում՝ նորություններ սպասելով իրենց մերձավորների մասին։
Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ Պարագվայը կպահանջի բարեփոխել բանտային պայմանները խռովությունը դադարեցնելուց հետո։


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Կապանում ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով ընկել է ձորը․ տուժածները հոսպիտալացվել են
Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն